Լեհաստան — Պորտուգալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Պորտուգալացիների բախտը Եվրո-2016-ում բերում է: Թիմը դեռ ոչ մի խաղ հիմնական ժամանակում չի հաղթել, բայց արդեն 1/4 եզրափակչում է: Կարծում եմ, որ կարելի է հասկանալ բուքմեյքերներին, որոնք Պորտուգալիային ընդգծված ֆավորիտ են համարում: Անունների կախարդանքն իր դերը խաղում է: Կրիշտիանու Ռոնալդուի կախարդանքը ազդում է բուքմեյքերների վրա: Վստահ չեմ, որ Պորտուգալիան կանցնի հաջորդ փուլ, չնայած դիտարժանության տեսանկյունից, իհարկե, շատերը կցանկանային կիսաեզրափակչում տեսնել Պորտուգալիային ու Բելգիային, այլ ոչ թե Լեհաստանին ու Ուելսին: Մեծ անակնկալ կլինի, եթե Լեհաստանը հայտնվի լավագույն քառյակում:
Կարծում եմ, որ Պորտուգալիան կրկին կփակվի, ինչպես դա եղավ Խորվաթիայի դեմ խաղում, և հակագրոհների ժամանակ կսպասի իր շանսին: Պորտուգալիան կսպասի, որ Ռոնալդուի հերթական՝ 712-րդ հարվածը հասնի նպատակին: Լեհերին բարդ կլինի ճեղքել պորտուգալացիների խիտ պաշտպանությունը: Սանտուշի թիմը Լևանդովսկուն, Գրոսիցկուն կամ Կապուստկային ազատ տեղաշարժվելու հնարավորություն չի տա: Միլիկի համար էլ բարդ կլինի: Պորտուգալիան ցույց տվեց, թե ինչպես կարող է պաշտպանվել: Կարծում եմ, որ Լեհաստանը նույնիսկ կվախենա այս Պորտուգալիայից, ի տարբերություն Խորվաթիայի: Եթե հիշենք, թե ինչպես Լեհաստանը հակագրոհի ժամանակ որսաց շվեյցարացիներին, կարծում եմ՝ պորտուգալացիները նման բան թույլ չեն տա:
Շատ գոլեր չեմ սպասում: Բուքմեյքերներն էլ են դա հասկանում: Անարդյունավետ խաղի վրա կարելի էր խաղալ, բայց ոչ 1,5 կամ 1,6 գործակցով՝ ցածր է: Այդպիսի խաղադրույքն ինձ դուր չի գալիս: Կփորձեմ խաղալ «առաջին խաղակեսում ոչ-ոքի» տարբերակով: Կարծում եմ, որ շանսերը մեծ են: Գործակիցը 1,87 է: Հավանաբար առաջին խաղակեսում 0:0 կլինի: Ցանկացաողները կարող են խաղալ նաև այդ տարբերակով, գործակիցն ավելի բարձր է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: