Լեհաստան — Պորտուգալիա. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
https://youtu.be/IvIhNlzVLY0
Ողջույն բոլորին:
Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար կանխատեսում Լեհաստան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ:
10 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ մենք ամենայն լրջությամբ խոսելու ենք այն մասին, որ Լեհաստանի հավաքականը լիովին արժանիորեն գտնվում է Եվրոպայի լավագույն 8 թիմերի մեջ, իսկ ահա Պորտուգալիայի ընտրանին այնտեղ հայտնվել է բավական պատահականորեն: Բայց այժմ հենց այսպես է իրավիճակը: Սերնդափոխություն է կատարվել, վերջին տարիներին Լեհաստանի մոտ ամեն ինչ հիասքանչ է, թիմը լիովին արժանիորեն դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Մի փոքր տանջվեց Շվեյցարիայի հետ խաղի լրացուցիչ ժամանակում, բայց ընդհանուր առմամբ, եթե վերջին երկու տարիներին նայենք Լեհաստանի հավաքականին, ապա լավ է հանդես գալիս: Թիմը լավ խաղաց ընտրական մրցաշարում, որտեղ Եվրոպայում ամենից շատ գոլերը խփեց, և եզրափակիչ փուլում, որտեղ թիմը խմբից դուրս եկավ առանց գոլ բաց թողնելու, թեև խաղաց գերմանացիների հետ: Ընդհանրապես լեհերը լավ նայվեցին: Այժմ Լեհաստանի հավաքականը գործնականում ուժեղ է, ընդ որում, որ որակազրկումից հետո շարք է վերադարձել Կապուստկան, ինչը կուժեղացնի Լեհաստանին:
Պորտուգալացիներն, ընդհակառակը, որակավորման փուլում մեկ գնդակից ավել տարբերությամբ ոչ մի հաղթանակ չտարան, իսկ եզրափակիչ փուլի չորս խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել հիմնական ժամանակում, եթե չհաշվենք Խորվաթիայի հետ հանդիպման լրացուցիչ ժամանակը, որում 116 րոպեի ընթացքում Պորտուգալիան չկարողացավ ոչ մի անգամ դարպասին ուղիղ հարված կատարել, չանցկացրեց ոչ մի համակրելի գրոհ և ընդհանրապես ահավոր վատ նայվեց:
Ուժերի տեսանկյունից Լեհաստանը կարող է գնահատել իր հեռանկարները, բայց գործակիցները Պորտուգալիայի օգտին են: Մեծ մասամբ այն պատճառով, որ մենք սովոր ենք այս թիմին շատ ուժեղ համարել, քանզի այնտեղ կա Կրիշտիանու Ռոնալդուն, ով 4 խաղերից երեքում գոլ չի խփել և ընդհանրապես այդքան էլ լավ չի նայվում` շատ է հարվածում, բայց դրանցից քչերն են ուղիղ ստացվում: Ինձ թվում է, որ այս խաղում ամենահավանական ելքը ոչ-ոքին է: Հաշվի առնելով, որ Պորտուգալիան լայնույթներում մեծ առավելությամբ ֆավորիտ է, կնախընտրեի խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Լեհաստանը հիմնական ժամանակում չի պարտվի: Դրա գործակիցը 1,70-1,75 է` այդքան էլ վատ չէ, հաշվի առնելով, որ կա այնպիսի հարձակվող, ինչպիսին Լեվանդովսկին է, հաշվի առնելով, որ Միլիկն ամեն ինչ փչացնում է, բայց մեծ ծավալի աշխատանք է կատարում և ինչ-որ ժամանակ պետք է գոլ խփի: Կրիխովյակը դաշտի կենտրոնում ֆենոմենալ ծավալի աշխատանք է կատարում` արդարացնելով Լա Լիգայի ուժեղագույն հենեկետայիններից մեկի կարգավիճակը: Լեհաստանը համակրելի է այս մրցաշարում` բացի Շվեյցարիայի հետ լրացուցիչ ժամանակի կես ժամից, այդ պատճառով ինձ թվում է, որ լեհերի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը գործնականում վատը չեն:
Ինձ դուր է եկել նաև «տոտալ 2 գոլից շատ» խաղադրույքը: Եթե խփվի 2 գոլ, ապա վերադարձ կկատարվի, իսկ եթե 3, 4, 5 կամ 75 գոլ, ապա այս խաղադրույքը կհաղթի: Բնականաբար պարտված կլինի, եթե գոլ չխփվի կամ լինը միայն 1-ը, բայց ինձ թվում է, որ դժվար թե մեկ գոլ խփվի, քանի որ այս փլեյ-օֆֆը ցույց է տալիս, որ 1:0-ն գրեթե երբեք չի լինում` եթե մենք մինչև վերջին րոպեն ունենք 1:0 հաշիվը, ապա սովորաբար ինչ-որ մեկը գոլ է խփում: Այդպես եղավ Իտալիայի խաղում, որը հաղթում էր 1:0 հաշվով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ փլեյ-օֆֆում ինչ-որ մեկը բացվում է և գնում վա-բանկի` հակագրոհի ժամանակ ստանալով երկրորդ գոլը կամ հավասարեցնելով հաշիվը: Այդպես եղավ Իտալիայի հավաքականի խաղում, որը հաղթում էր 1:0 հաշվով և ավելացված ժամանակում ևս մեկ գոլ խփեց Դե Խեայի դարպասը: Նույնը եղավ նաև Բելգիայի հավաքականի հետ, որը 75-րդ րոպեին հաղթում էր 1:0 հաշվով, իսկ այնուհետև վերջնամասում ևս երեք գոլ խփեց: Այդպիսի բան պատահեց նաև Լեհաստանի ընտրանու հետ, որը հաղթում էր 1:0 հաշվով, բայց վերջնամասում գոլ բաց թողեց Շվեյցարիայից: Միակ խաղը, որում 1:0 հաշիվը պահպանվեց, Ուելս — Հյուսիսային Իռլանդիա հանդիպումն էր, բայց այնտեղ գոլը շատ ուշ խփվեց, և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը արձագանքելու քիչ ժամանակ ուներ:
Ինձ թվում է, որ փլեյ-օֆֆի խաղերում կա այսպիսի օրինաչափություն, որ մեկ գոլ հազվադեպ է խփվում: Եթե մեկը խփվում է, լինում է նաև երկրորդը, այդ պատճառով «տոտալ 2 գոլից շատ» խաղադրույքը բավական հեռանկարային է: Հաշվի առնելով, որ դրա համար տալիս են երկուսից ավել գործակից, և մեկ թիմում կա Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեվանդովսկին, իսկ մյուսում` երկրագնդի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ապա թիմերից մեկի օգտին 2:0 հաշվի կամ 1:1-ի շանսերը մեծ են:
Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր: Բոլորին հաջող խաղադրույքներ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: