Լեհաստան – Նիդերլանդներ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 22 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Լեհաստան – Նիդերլանդներ Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեսլավ Միխնևիչի գլխավորած Լեհաստանի հավաքականը կարող է միայն հույս ունենալ Ազգերի լիգայի այս խաղարկությունում իր գոյությունն Ա դիվիզիոնում պահպանելու համար։ Դրա համար պետք է հաղթել։ Թիմի հույսն, իհարկե, Ռոբերտ Լևանդովսկին է, որը պարզապես անկասելի է «Բարսելոնայում»։ Ինքը՝ լեհ գոլահարը մարտական է տրամադրված, քանի որ բաց է թողել այս թիմերի մասնակցությամբ Նիդերլանդներում կայացած խաղը, որտեղ գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2:2։ Ընդ որում՝ լեհերը հաղթում էին 2:0 հաշվով։ Լեհաստանի ընտրանու մարզավիճակը տնային խաղերում այնքան էլ տպավորիչ չէ. մրցաշարի մեկնարկից ի վեր թիմը տարել է միայն 2 հաղթանակ անցկացրած 7 խաղում ու կրել 4 պարտություն։ Այն էլ՝ այդ հաղթանակներից մեկը չափանիշներով ավելի թույլ Բոսնիա-Հերցեգովինայի դեմ խաղում է գրանցվել։

Մրցաշարում անպարտելի մեկնարկից հետո Նիդերլանդները նպատակ ունեն ամրապնդել առաջատարի դիրքը խմբում։ Դա հնարավոր կլինի սեփական հաղթանակի ու Բելգիայի ձախողման պարագայում։ Չնայած, որ Լուի վան Գալը նախկինում այս մրցաշարը որակել էր «անիմաստ», Նիդերլանդները լրջորեն են վերաբերվել կոնկրետ այս տարվա խաղարկությանը։ Ազգերի լիգայում իրենց վերջին 10 խաղերից նրանք պարտվել են միայն 1-ում։ Ի դեպ, «Նարնջագույնները» հիմա 2012-ից ի վեր իրենց լավագույն ժամանակահատվածն են անցկացնում՝ անպարտելի լինելով միջազգային 13 խաղերում։

Անկասկած հետաքրքիր կլինի հետևել «Բարսելոնայում» թիմակիցներ Մեմֆիս Դեպայի ու Ռոբերտ Լևանդովսկու հակամարտությունը. Դեպայը շատ բան ունի ապացուցելու բոլորին։ Նա պետք է օգնի իր խաղընկերներին պահպանել այս թիմերի միջև կայացած վերջին 11-խաղյա անպարտելիության շարքը։ Առհասարակ, Լետաստանն ու Նիդերլանդները մրցել են 18 անգամ, որոնցից միայն 3-ում է հաջողվել լեհերին հաղթել։ Չեմ կարծում, որ առաջիկա խաղում Միխնևիչի սաները կաբարելավեն իրենց ցուցանիշը։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/22 սպտ
Լեհաստան - Նիդերլանդներ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ