Լեհաստան – Ավստրիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Եվրո-2024-ի արդեն կայացած հանդիպումներից կարելի է եզրակացնել, որ թիմերը փորձում են գեղեցիկ ու արդյունավետ խաղ ցուցադրել։ Այո, երբեմն չի ստացվում, բայց այնքան տխուր իրավիճակ չէ ինչպես 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ խմբային փուլում գոլառատ հանդիպումներ հազվադեպ էին լինում։
D խմբում իրավիճակը շատ պարզ է։ Լեհաստանն առաջին տուրում պարտվել է Նիդերլանդներին, իսկ Ավստրիան՝ Ֆրանսիային։ Պայքարը շարունակելու համար պետք է առնվազն չպարտվել, բայց այդ դեպքում անհրաժեշտ կլինի վերջին տուրում հաղթել խմբի առաջատարներից մեկին։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ 2 թիմերն էլ ամեն ինչ անելու են հաղթանակի համար։ Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէ ո՛չ Լեհաստանին, ո՛չ Ավստրիային։
Դա նշանակում է, որ ցանկացած հաշվի պարագայում թիմերից նվազագույնը մեկը մեծ ուժերով գրոհելու է։ Չեմ բացառում, որ թիմերը նույնիսկ առաջին կեսում փոխանակվեն գոլերով։ Ավստրիայի հավաքականի սառնասիրտ խաղին ծանոթ ենք ընտրական փուլից։ Այո, Ֆրանսիայի հետ չստացվեց, բայց դա Ֆրանսիան էր։
Լեհաստանի հավաքականի կազմում էլ շարք է վերադարձել Ռոբերտ Լևանդովսկին։ Կարծում եմ, որ լեհերը նույնպես առանց գոլի չեն հեռանա խաղադաշտից։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: