«Լեգանսես» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 հլս 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտապնիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի «Լեգանես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի ևս մեկ մրցաշրջան մոտեցավ ավարտին։ Թիմեն այս հանգստյան օրերին վերջին՝ 38-րդ անգամ դուրս կգան խաղադաշտ Պրիմերայի շրջանակում։ Որոշ թիմեր դա կանեն առանց որոշակի ցանկության, մյուսները դա կանեն մեծագույն թեթևությամբ, իսկ կլինեն թիմեր, որոնք կմղեն կենաց մահու կռիվ։ Այդպիսի թիմերից մեկը հենց «Լեգանեսն» է, որն իր գոյությունն ուժեղագույնների խմբում պահպանելու համար պետք է հաղթի «Ռեալին»։

Սերուցքայինները նոր են դարձել Իսպանիայի չեմպիոն, այնպես որ ֆորմալ առումով կարող են նաև մի փոքր զվարճանալ։ Իսպանական մամուլը գրում է (թեպետ դա կֆայմեր անգամ նորաթուխ ֆուտբոլասերը), որ Զիզուն կդիմի որոշակի ռոտացիայի և կազմ դուրս կբերի ռեզերվիստներին։ Այսինքն հանգստանալու հնարավորություն կստանան, օրինակ, Կրոսը, Ազարը, Մենդին, Կուրտուան ու Մոդրիչը։ Փոխարենը խոտածածկը կզգան Միլիտաոն, Վինիսիուսը, Մենդին ու Արեոլան։ Զարմանալին այն է, որ անգամ այսպիսի պայմաններում Բեյլի մուտքը խաղադաշտ երաշխավորված չէ։

«Լեգանեսի» կազմի հետ կապված խնդիրների մասին առանձապես չեմ բարձրաձայնի (ամենայն հարգանքով ակումբի ֆաների նկատմամբ), քանի անունները ձեզ ոչինչ չեն ասելու։ Բավական է նշել, որ դաշտի տերերին միայն հաղթանակ է պետք «Ռեալի» հետ խաղում։ Խավիեր Ագիրեի տղաներին սակայն միայն սեփական հաղթանակը բավական չի լինելու։ «Լեգանեսի» ուղիղ մրցակից «Սելտան», որն ունի մեկ միավորով ավելին, մրցելու է «Օսասունայի» հետ։ Այսինքն հաղթանակը այլևս անիմաստ կդարձնի «Լեգանեսի» սխրանքը չեմպիոնների հետ խաղում։ Եթե թիմերը հավաքեն հավասար միավորներ, շահեկան են լինելու Վիգոյի թիմի դիրքերը միմյանց միջև կայացած խաղի արդյունքով։

Վերջին խաղերում «Լեգանեսն» անդադար գոլ է խփել։ Այս անգամ էլ այդպես կլինի՝ այլ տարբերակ համեստ թիմը չունի։ «Ռեալն» էլ, որպես, թիմ, որը սիրում է գրավել մրցակիցների դարպասները, անմասն չի մնա գոլային հրավառությունից։ Այնպես որ՝ «դուխով» խաղում ենք երկու թիմերի գոլային հաջողության վրա։

Օրդինար: Չխաղարկված
23:00/19 հլս
Леганес - Реал Мадрид
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ