«Լեգանես» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Լեգանեսը» կհյուրընկալի «Բարսային»: Բնականաբար, տրիբունաներում ասեղ գցելու տեղ չի լինելու: Ամեն օր չէ, որ այստեղ գալիս է նման կարգի թիմ: Ակումբի ղեկավարությունը կազմակերպելու է հատուկ ֆանզոնաներ նրանց համար, ում չի հաջողվել մուտք գործել խաղադաշտ: Սա այն եզակի դեպքերից է, երբ կարևորը ոչ թե հաշիվն է, այլ իրադարձությունը:
Կատալոնացիների կազմում որևէ խնդիր չկա, վնասվածք ստացածներ ու որակազրկվածներ չկան: Բայց դա չի նշանակում, որ Լուիս Էնրիկեն մտածելու բան չունի: Խնդիրն այն է, որ առաջիկայում թիմին սպասում է «Միդվիք»: Մրցակիցը «Աթլետիկոն» է: Հաջորդ շաբաթ «Բարսան» կխաղա Խիխոնի «Սպորտինգի» հետ, ապա կհետևի չեմպիոնլիգյան արտագնա խաղ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Այսինքն, 11 օրվա ընթացքում 4 հանդիպում: Ուզած թե չուզած, կոնկրետ «Լեգանեսի» հետ խաղում կլինեն ռոտացիաներ, որոնք համոզված եմ, որ չեն վերաբերի հարձակման գծին:
Ասյեր Գարիտան ևս խնդիր չունի: Բացարձակ: Առջևում այս մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկն է: Խաղադաշտ դուրս կգա ամենամարտական կազմը: Սպասվում է, որ կազմում կլինեն միայն մինիմալ փոփոխություններ: Մասնավորապես դա պայմանավորված կլինի պաշտպանության թվում առկա ֆուտբոլիստների թվի հետ: Ենթադրում եմ, որ կլինի 5 պաշտպանով դասավորություն: Իսկ եթե դրանց գումարենք նաև 2 հենակետայիններին, ապա պաշտպանողական ոճի 7 ֆուտբոլիստ:
Արկածախնդրություն կլինի խաղադրույք կատարել կամ հավատալ տանտերերի հաջողությանը: Իսկ ահա կատալոնացիների հետ կարելի է լուրջ խաղադրույքներ կապել: Առաջարկում եմ «Բարսելոնայի» անհատական գոլերը տոտալ 2,5-ից շատ խաղադրույքը: Գործակիցը 1,95 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: