«Լեչե» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 26 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Լեչե» — «Յուվենտուս» հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի առաջնության հերթական տուրի՝ «Լեչեի» հետ խաղից առաջ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կատարելու է մի շարք փոփոխություններ մեկնարկային կազմում։ Ռոտացիան վերաբերվելու է նաև թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։ «Ես նրա հետ ամեն օր զրուցում եմ։ Մեզ համար շատ կարևոր է նրա մարզավիճակը, առողջությունը, նրա գրանցած ցուցանիշները մարզման ժամանակ։ Ես դեռ չեմ որոշել վերջնական որևէ բան», — նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել էր Սարին։ Սակայն հետագայում պարզ դարձավ, որ փորձառու մասնագետը մոլորության մեջ էր գցում բոլորին․ Ռոնալդուն չկա անգամ հայտացուցակում։

Մյուս կարևոր կորուստներից մեկը Դուգլաս Կոստան է։ Բրազիլացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 14-ից։ Բժիշկների կանխատեսմամբ նա արդեն պետք է պատրաստ լիներ, սակայն մինչև հիմա նրա վերադարձն ուշանում է։ Վնասվածք ունեն նաև Կիելինին ու Ռեմզին։ Սպասվում է, որ մեկնակային կազմում կհայտնվի Սանդրոն, որը կփոխարինի Խուան Կուադրադոյին։

«Լեչեի» կազմում բոլորն առողջ են, ֆուտբոլիստների շրջանում բացակա չկա։ Սակայն գլխավոր կորուստը լինելու է մարզիչ Ֆաբիո Լիվերանիի բացակայությունը։ Ոչ վաղ անցյալում անվանի ֆուտբոլիստ, իսկ ներկայումս «Լեչեի» գլխավոր մարզիչը «Միլանի» հետ նախորդ տուրի խաղում բղավել է 4-րդ մրցավարի վրա և անվայել պահվածք դրսևորել, ինչի համար էլ որակազրկվել է այսօրվա խաղի համար։

Խաղի ելքի վրա էապես կարող է ազդել ոչ թե Կրիշտիանուի բացակայությունը, այլ եղանակը։ Ապուլիում կայանալիք խաղի մեկնարկը նախատեսված է ժամը 15-ին։ Տարվա այս եղանակին այնտեղ այդ ժամին մոտ 30 աստիճան տաքություն է, մինչդեռ Թուրինում արդեն խստաշունչ աշուն է։ Այնպես որ չեմ կարծում, որ «Յուվենտուսը» հեշտ հաղթանակ կտանի։

Օրդինար: Պարտված
Ա սերիա
17:00/26 հկտ
«Լեչե» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ