«Լեչե» – «Սալերնիտանա»: Կանխատեսում և խաղադրույք

23:45, 27 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Լեչե» – «Սալերնիտանա» իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բ Սերիայի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Լեչեն» լավ տեսք ունի Ա Սերիայում։ 19 տուրում թիմը 20 միավոր է վաստակել՝ կարողանալով հաղթել «Լացիոյին» և «Ատալանտային»։ Նախորդ տուրում «Լեչեն» 0։2 հաշվով պարտվել էր «Վերոնային»։

«Սալերնիտանան» լավ էր սկսել մրցաշրջանը, բայց վերջին հատվածում շատ է պարտություններ կրել։ Հոկտեմբերի 30-ից հետո «Սալերնիտանան» չի հաղթել։ Այս ընթացքում Դավիդե Նիկոլայի գլխավորած թիմն արդեն 5 պարտություն է կրել, բայց թոփ թիմերից՝ «Նապոլի», «Միլան», «Ատալանտա» և «Ֆիորենտինա»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Լեչեին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․94 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․50, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4․20 գործակիցը։

Սեպտեմբերին թիմերի միջև կայացած խաղում «Լեչեն» հաղթել էր 2։1 հաշվով։

Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքի համար սահմանվել է 2․13, իսկ 2․5-ից քիչ տոտալի համար՝ 1․72 գործակիցը։ Թիմերի միջև կայացած վերջին խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 1։2, 2։0, 1։1․ 4։0 և 1։2։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․97 գործակցով։ «Լեչեն» տանը գոլ չի խփել միայն «Յուվենտուսին», իսկ մնացած բոլոր խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/27 հնվ
«Լեչե» – «Սալերնիտանա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ