«Լեչե» – «Ինտեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտրեն» Ա Սերիայի նախորդ տուրում խոշոր հաշվով հաղթել էր «Սալերնիտանային» (4:0): Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում էլ միլանյան թիմը 1։0 հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։ «Ինտերը» շատ գոլային պահեր ուներ, սակայն ընդամենը մեկը կարողացավ իրացնել։
Ա Սերիայում Ինձագիի գլխավորած թիմը 9 միավորով առաջ է «Յուվենտուսից»։ «Սալերնիտանայի» հետ խաղում Ինձագին մի քանի փոփոխություն էր կատարել՝ հանգստի հնարավորություն տալով առաջատարներին։ Հաշվի առնելով, որ Թյուրամը վնասվածք է ստացել «Աթլետիկոյի» հետ խաղում, իսկ խաղացողներն էլ մեծ ուժեր են ծախսել, կարծում եմ, որ իտալացի մասնագետը նորից ռոտացիա կկիրառի։
«Լեչեն» 25 խաղից հետո 24 միավորով 14-րդ տեղում է։ Թիմը 4 միավորով է առաջ վտանգավոր գոտուց և պայքարում է Ա Սերիայում տեղը պահպանելու համար։ Այնուամենայնիվ, «Լեչեի» ռեսուրսները բավարար չեն այս «Ինտերին» կանգնեցնելու համար։
Ա Սերիայի առաջատարը վերջին 5 խաղերից 4-ում գոլ բաց չի թողել։ Ենթադրում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ Հյուրերը կփորձեն 1-2 գոլի առավելություն ունենալ և խաղը հասցնել հաղթական ավարտի։
Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․99 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: