Լատվիա – Թուրքիա: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
Լատվիայի հավաքականը որակավորման մրցաշարում առայժմ մեկ հանդիպում է անցկացրել և նվազագույն հաշվով պարտվել է Ուելսին: Այո՛, բրիտանացիները տանը լավ տեսք ունեին, բայց Լատվիան էլ վատը չէր: Թիմը բավականին կոմպակտ էր գործում պաշտպանությունում: Կարծում եմ՝ այս մրցաշարում շատ թիմեր խնդիրներ կունենան լատվիացիների հետ: Լատվիայի հավաքականի գրեթե բոլոր խաղացողները ներկայացնում են ներքին առաջնությունը: Այս ենթախմբում ընդգրկված են նաև Թուրքիան և Խորվաթիան, որը գլխավոր ֆավորիտներից մեկն է: Թուրքերն նախորդ տուրում պարտվեցին խորվաթներին:
Այժմ Լատվիայի հետ չի կարելի միավորներ կորցնել: Թուրքիան բավականին լավ կազմ ունի, ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է թոփ-5 առաջնություններում: Թուրքերը խաղում են 4-3-3 դասավորությամբ և շատ սուր են գրոհում: Խորվաթների հետ մրցավեճում Թուրքիան 18 հարված էր կատարել: Կարծում եմ՝ այս անգամ Թուրքիան վստահ կվաստակի իր 3 միավորը:
Առաջարկում եմ Թուրքիայի (-1) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: