«Լացիո» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 15 հնվ 2021
Խաղում է
VNews.am կայքի մարզական լրագրող,Արմենիա TV-ի հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կարատել Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Լացիո» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ:

Ի՞նչ է Հռոմի դերբին: Դա պարզապես Իտալիայի առաջնության/գավաթի հանդիպում չէ: Իչպես Իտալիայում սիրում են ասել՝ Derby della Capitale-ին առաջնություն է՝ առաջնության մեջ: Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» խնդիրներ կազմի հետ գրեթե չունի:

Սիմոնե Ինձագին այս խաղում չի կարողանա հույս դնել իր ավագի՝ Սենադ Լուլիչի վրա: Բոսնիացի ֆուտբոլիստը վնասվածք ունի: Նույն պատճառով դերբին միանշանակ բաց կթողնեն Խոակին Կորեան ու դարպասապահ Տոմաս Ստրակոշան:

Պաուլու Ֆոնսեկան մայրաքաղաքային դերբիից առաջ երկմտելու առիթ չունի: Հիմնական կազմի բոլոր խաղացողները կազմ ու պատրաստ են առաջնության ամենակարևոր խաղերից առաջինին: Ամենաբարդը թերևս դարպասապահների ընտրությունն է: Թե՛ Պաու Լոպեսը, թե՛ Անտոնիո Միրանտեն ստաբիլությամբ չեն ձփայլում, սակայն այս մրցաշրջանում պորտուգալացի մասնագետն իր «քվեն» տվել է փորձառու իտալացուն: Նա վնասվածքից ապաքինվել է լիարժեք «Լացիոյի» դեմ խաղին պատրաստ է:

Պաշտպանությունում ևս ամեն ինչ պարզ է: Սմոլինգ-Իբանյես-Մանչինի եռյակը վաղուց է ամրացրել իր տեղը մեկնարկայինում: Ցանկացած պարագայում նրանց կարող են փոխարինել Ֆեդերիկո Ֆասիոն կամ Մարաշ Կումբալան: Ալբանացի պաշտպանն այս տարի հաճելի տպավորություն է թողնում և համարվում է վերջին տարիների լավագույն ձեռքբերումներից մեկը:

Միջին օղակում պետք է սպասել դասական սխեմայի: Հենակետային գոտում կխաղան Բրայան Կրիստանտեն ու Ժորդան Վերետուն: Գոնսալո Վիլյարն ու Ամադու Դիավարան սպասելու են իրենց շանսին, թեպետ բազմիցս տեսել ենք՝ ինչպես է Կրիստանտեն տեղափոխվում կենտրոնական պաշտպանի գոտի, իսկ հենակետայինի դիրքը պահում է Վիլյարը: Բայց Հռոմի դերբին չի սիրում չհարկադրված էքսպերիմենտներ: Ինսայդների հարցում ընտրությունը կատարված է՝ Սպինացոլան կգործի ձախից, Կարսդորպը՝ աջից: Քանի որ Սանտոնը վնասվածք ունի, նրանց փոխարինման միայն մեկ տարբերակ կա՝ Բրունո Պերեսը: Ունիվերսալ եզրայինը հնարավարության դեպքում կարող է դուրս գալ դաշտ նրանցից հիմնական տղաներից մեկի փոխարեն:

Հարձակման կրակագծում, իհարկե, կլինի Էդին Ջեկոն: Բորխա Մայորալի թեկնածությունը կդիտարկվեր այլ դեպքում, բայց ո «Լացիոյի» դեմ խաղում: Թիկունքից նրան կօգնեն Լորենցո Պելեգրինին և փայլուն մարզավիճակ հավաքած Հենրիխ Մխիթարյանը: Պեդրոն վնասվածքից հետո նոր-նոր է ապաքինվել վնասվածքից. Հիմնական կազմում չի լինի: Իր շանսը, գուցե, ստանա նաև Կառլես Պերեսը, բայց միայն փոխարին դուրս գալու պայմանով:

«Ռոման» գերազանց մարզավիճակում է և հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում:

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/15 հնվ
Лацио - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/15 հնվ
Лацио - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ