ԼԱՍԿ – «Ալաշկերտ»․ Հանդիպումը գոլառատ կստացվի

21:45, 04 նյմ 2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալվի ավստրիական ԼԱՍԿ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Երևանում կայացած խաղում ԼԱՍԿ-ը հաղթել էր 3։0 հաշվով։ Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել։ Թիմերի խաղամակարդակների միջև ահռելի տարբերություն կա, ինչն էլ երևաց այդ խաղում։

Բայց կարծում եմ, որ այս անգամ Հայաստանի չեմպիոնին կհաջողվի գոլ խփել։ Մրցակցի դաշտում խաղալու դեպքում «Ալաշկերտը» սեղմվելու է սեփական դարպասին և փորձելու է հակագրոհել, ինչպես նաև որսալ իր շանսը ստանդարտների ժամանակ։ Նմանատիպ խաղերում միշտ չէ, որ ֆավորիտին հաջողվում է անառիկ պահել սեփական դարպասը։

Կարծում եմ, որ «Ալաշկերտը» երկար ժամանակ չի կարող դիմակայել մրցակցի ճնշմանը և վաղ թե ուշ գոլ բաց կթողնի։ Գոլառատ հանդիպում եմ սպասում, սակայն հույս ունեմ, որ այս անգամ «Ալաշկերտը» նույնպես գոլ կխփի։

Թիմը 3 պարտություն է կրել և կորցնելու ոչինչ չունի։ Պետք է գոնե մնացած խաղերում գոլ խփել, կամ պատվով հանդես գալ։ ԼԱՍԿ-ը և «Մաքաբին» այս խմբի առաջատարներն են հավասար միավորներով։ Կարծում եմ՝ ավստրիական ակումբը կփորձի հաղթել հնարավորինս խոշոր հաշվով։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․13 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:45/4 նյմ
ԼԱՍԿ – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ