ԼԱՍԿ – «Ալաշկերտ»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:45, 04 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ու ավստրիական ԼԱՍԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Գլխավոր եվրագավաթն ասպարեզը զիջեց մյուս երկուսին, իսկ դա նշանակում է, որ կրկին պայքարի մեջ է Հայաստանի չեմպիոնը: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Ալաշկերտը» երկրորդ անգամ կմրցի ավստրիական ԼԱՍԿ-ի հետ: Երևանում մեր թիմը մրցակցից երեք գնդակ բաց թողեց և մրցաշարում առաջին անգամ դաշտից հեռացավ առանց գոլ խփելու:

Արդյունքը՝ վերջին տեղը խմբում ու ոչ մի միավոր: Զավեշտալի է, բայց կա իրադարձությունների հնարավոր զարգացում, որից հետո «Ալաշկերտը» կգրավի առաջին տեղը: Բայց, հասկանալի է, որ դա իրական կյանքից չէ: Հայկական ակումբը պետք է ամեն ինչ անի առաջին մրցաշարը պատվով ավարտելու համար: Ճիշտ է, այդ գործն էլ հեշտերից չէ:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» դանդաղ, բայց ուշքի է գալիս: Միլանովիչի թիմն արդեն յոթերորդ տեղում է: Այնուամենայնիվ, ծայրահեղ ծանր կլինի միանալ մեդալների համար պայքարին: Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում եվրագավաթի մասնակցելու ավելի իրական տարբերակ է դառնում գավաթի խաղարկությունում հաղթելը: Իր հերթին ԼԱՍԿ-ը շարունակում է խորտակվել Ավստրիայի Բունդեսլիգայում: Թիմը վերջին չորս խաղում պարտություն է կրել և ընթանում է վերջին՝ 12-րդ տեղում: Բայց, ի տարբերություն «Ալաշկերտի», ավստրիական ակումը Կոնֆերենցիաների լիգայում առաջ շարժվելու լուրջ հեռանկար ունի:

Թիմերի խնդիրները տարբեր են, բայց հաշվի առնելով նրանց ընթացիկ մարզավիճակը` կարծում եմ, որ «Ալաշկերտը» մրցակցի դաշտում ավելի պատվով հանդես կգա, քան Երևանում: Նույնիսկ կհամարձակվեմ ենթադրել, որ Հայաստանի չեմպիոնը գոլ կխփի: Այդ տարբերակն էլ խորհուրդ եմ տալիս ընտրել: Միլանովիչի թիմում կան ուժեղ հարձակվողներ և նրանք կրկին պետք է իրենց խոսքն ասեն: Համենայնդեպս, կորցնելու ոչինչ արդեն չկա:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:45/4 նյմ
ԼԱՍԿ – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ