«Լաս-Պալմաս» — «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:59, 28 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Լաս-Պալմաս» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը երկրորդ խաղակեսում գոլ կխփեն:

Ինձ թվում է, որ սա առանցքային խաղ է լինելու Գարի Նեվիլի համար: Եթե նրա թիմը լքի նաև Իսպանիայի գավաթը, նրան կարող են աշխատանքից ազատել մինչև մրցաշրջանի ավարտը: Առջևում «Վալենսիան» Խիխոնի «Սպորտինգի» դեմ կարևորագույն հանդիպում ունի, որում ամպայման պետք է հաղթի: Իսկ հիմա «Վալենսիան» դատարկ և անշուք տեսք ունի:

Սակայն կարելի է տրամադրվել գավաթում հանդես գալու համար: Առավելևս, որ Չեմպիոնների լիգայում հայտվելու վրա այլևս չի կարելի հույս դնել: Նույնիսկ Եվրոպա լիգա դուրս գալը ազգային առաջնությունից դժվար կլինի: Պետք է պայքարել Իսպանիայի գավաթում: Առանց Պակո Ալկասերի դժվար կլինի, բայց պետք է:

Չգիտեմ, թե ինչպես Գարի Նեվիլը կպատրաստի թիմը այս մրցավեճին: Հավանաբար` ինքն էլ չի պատկերացնում:

Այստեղ ես ռիսկի կդիմեմ և խաղադրույք կկատարեմ այն բանի վրա, որ «Վալենսիան» երկրորդ խաղակեսում գոլ կխփի: Հյուրերին անհրաժեշտ է գրոհել, իսկ «Լաս-Պալմասը», ամենայն հավանականությամբ, պաշտպանվելու է: Ներկայից հաշիվը այդ թիմի օգտին է: Իսկ եթե տանտերերը կարողանան առաջին խաղակեսում արդյունքի հասնեն, կսեղմվեն սեփական դարպասին: Այս դեպքում էլ «Վալենսիային» հարկավոր կլինի մեծ ուժերով գրոհել և փորձել ճեղքել մրցակցի պաշտպանությունը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:59/28 հնվ
«Լաս-Պալմաս» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ