«Լաս Պալմաս» — «Սելտա». Խաղում ենք 2,15 գործակցով

23:45, 30 հկտ 2016

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Լաս Պալմասն» այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին կընդունի Վիգոյի «Սելտային»: Սա հանդիպում է, որ իսկապես կարևոր է թե՛ տանտերերի, թե՛ հյուրերի համար:

9-րդ տուրից հետո «Լաս Պալմասը» վաստակած 12 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականով, իսկ «Սելտան»՝ 13 միավորով՝ 8-րդ: Թեև առաջնության որոշիչ հատված 10-րդ տուրը համարել չի կարելի, այնուամենայնիվ կարծում եմ, որ երկու թիմերն էլ մղելու են պայքար, որից շատ գոլեր են ծնվելու:

Ըստ իս՝ երկու թիմերն էլ կկարողանան գոլի հեղինակ դառնալ, սակայն ավելի իրատեսական եմ համարում «Լաս Պալմասի» 2 գնդակը, որի համար «Վիվառոն» սահմանել է 2,15 գործակից(1-ին թիմի գոլերը 1,5-ից շատ): Երկու թիմերն էլ խաղին մոտենում են իրենց մարտական կազմով, և մենք իսկական պատերազմի ենք ականատես լինելու: Չնայած նրան, որ «Լաս Պալմասն» իր վերջին տնային խաղն ավարտել է գոլազուրկ ոչ-ոքի, այս հանդիպումը փոքր-ինչ այլ է, քանի որ «Էսպանյոլի» և «Սելտայի» նպատակներն ու ներկայիս խաղամակարդակը ևս այլ են: «Սելտան» թեև խաղին մոտենալու է հյուրընկալվողի կարգավիճակով, սակայն փորձելու է հաղթանակով վերադառնալ Կանարյան կղզիներից, իսկ այդ ընթացքում «Լաս Պալմասը» շատ լավ հնարավորություններ է ունենալու, թեև այնպես չէ, որ աշխատելու է միայն հակագրոհների վրա:

Բացի այդ, «Լաս Պալմասն» ընթացիկ մրցաշրջանում ապացուցում է, որ ատամ ունի իր բերանում և կարող ու պատրաստ է մշտապես պայքար մղել: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած տնային 4 խաղում «Լաս Պալմասը» դարձել է 8 գոլի հեղինակ, այսինքն՝ մեկ խաղում միջինը 2 գնդակ: Պետք է հաշվի նստել նաև այն հանգամանքի հետ, որ «Սելտան» ընթացիկ մրցաշրջանում սեփական դարպասը գնդակ ընդունելու պրոցեսին այդքան էլ վատ չի վերաբերվում: 9 խաղում Վիգոյի թիմն ընդունել է 17 գնդակ, որը, հավատացեք, քիչ չէ:

Ընդ որում՝ եթե հաշվի ենք առնում թիմերի միջև հանդիպումները, պետք է նշել, որ «Լաս Պալմասն» իր հարկի տակ 2012 թվականից անցկացրել է 3 խաղ, բոլոր դեպքերում հաղթել է՝ «Սելտայի» դարպասն ուղարկելով ընդհանուր 7 գնդակ(երկու դեպքում՝ 2 գնդակ, 1 դեպքում՝ 3): Այսպիսով՝ կարծում եմ, որ «Լաս Պալմասը» կկարողանա ստիպել Սերխիո Ալվարեսին գո՛նե երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից:

Օրդինար: Հաղթած
23:45/30 հկտ
«Լաս Պալմաս» - «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ