«Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:30, 13 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Լա լիգայի 29-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում հյուրերի հաղթանակի վրա, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ երկու թիմերն էլ աչքի կընկնեն:

«Լաս Պալմասը» զարմացնում է վերջերս: Թիմը 3 խաղ անըդմեջ հաղթել է, այն էլ առանց գնդակ բաց թողնելու, որի արդյունքում լքեց վտանգավոր գոտին: Հատկապես տպավորիչ էր «Վիլյառեալի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը, որից առաջ «դեղին սուզանավը» մի քանի ամիս անպարտելի էր Պրիմերայում:

ՉԼ-ում «Ռեալը» շաբաթվա ընթացքում մրցեց «Ռոմայի» դեմ, բայց չեմ կարծում, որ այդ խաղն ինչ-որ կերպ կանդրադառնա մադրիդցիների առաջնության ելույթների վրա: Բավական շատ ժամանակ է անցել, և ընդհանրապես, առաջին կեսում 2:0 հաղթելուց հետո մադրիդցիները շատ ուժեր չծախսեցին:

Համեմատած տնային հանդիպումների, «Ռեալը» հյուրընկալվելիս այնքան էլ չի տպավորում, բայց կարծում եմ, որ «Լաս Պալմասի» դեմ խաղում մադրիդցիների կարգն իրենը կասի, և նրանք կհաղթեն: Տանտերերը կարող են գրավել Նավասի դարպասը: «Ռեալը» հազվադեպ է արտագնա խաղերում սեփական դարպասն անառիկ պահում, իսկ «Լաս Պալմասն», ինչպես ասացինք, վերելք է ապրում:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 29-րդ տուր
23:30/13 մրտ
«Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ