«Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 24 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրիմերայի վեցերորդ տուրի «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ Զիդանի թիմը 2,5-ից շատ գոլ կխփի։

Պրիմերայում, և առհասարակ ցանկացած ֆուտբոլային առաջնությունում միդվիքը՝ շաբաթվա ընթացքում անցկացված խաղային տուրը միշտ էլ լի է հետաքրքիր իրադարձություններով ու շատ հաճախ հետագայում վճռորոշ դառնում չեմպիոնական մրցավազքում: Լա լիգայի 6-րդ տուրում իրար հետ կմրցեն թիմեր, որոնք վերջին միդվիքի ժամանակ միավոր են կորցրել՝ «Լաս Պալմաս» և «Ռեալ Մադրիդ»: Սերուցքայինները տանը չհաղթեցին «Վիլյառեալին»՝ 1։1, իսկ «Լաս Պալմասը» 1։4 հաշվով զիջեց «Ռեալ Սոսյեդադին»: Հաղթանակի ծարավը խեղդում է:

«Դեղին սուզանավի» հետ խաղում «Ռեալը» կորցրեց իր ամենաառանցքային խաղացողներից մեկին՝ Մարսելոյին: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ նա չի կարողանա օգնել թիմին մոտ մեկ ամիս: Դրանից առաջ, ավելի թեթև բնույթի վնասվածքներ էին ստացել Կազեմիրոն ու Պեպեն: Բրազիլացիները երկար կբացակայեն, իսկ ահա Պեպեն պետք է որ պատրաստ լինի արդեն «Բորուսիայի» հետ հանդիպմանը: Եթե պաշտպանությունում ռոտացիա անելը բարդ կլինի, ապա մնացած գոտիներում դեմ չեն լինի հանգստանալ Թոնի Կրոսն ու Կարիմ Բենզեման, երբ կան Իսկոն ու Մորատան: Սպասվում է, որ այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա վնասվածքից ապաքինված դարպասապահ Կեյլոր Նավասը:

Կղզիաբնակ ֆուտբոլիստները ևս խաղին մոտեցել են բավական ծանր կորստով: Ինչպես ասում են, թիմն ուներ-չուներ, մի աստղ ուներ, դա էլ չի լինի սերուցքայինների հետ խաղում: «Ռեալ Սոսյեդադի» հետ դիմակայության մեկնարկում հենցԳ գանացի ֆուտբոլիստը ձեռքով հեռացրեց գնդակը սեփական դարպասից ու հեռացվեց խաղադաշտից: Բացի նրանից, կբացակայեն նաև երկու կենտրոնական պաշտպանները: Նրանք հիմնական կազմի ֆուտբոլիստներ են՝ Պեդրո Բիգասն ու Մաուրիսիո Լեմոսը: Բայց մտահոգվելու կարիք չկա: Դավիդ Գարսիան կազդուրվել է: Ճիշտ ինչպես Խոնատան Վիեյրան, Մոմոն ու Մարկո Լիվայան:

Չնայած այն հանգամանքին, որ «Լաս Պալմասը» հիանալի է հանդես գալիս տանը և չի պարտվում վերջին 6 խաղերում, այնուամենայնիվ, անհնար է կանխատեսել, որ «Ռեալը» խաղադաշտը կլքի հաղթանակած: Կանխատեսում եմ սերուցքայինների գոլառատ խաղը:

1,90 գործակցով՝ ««Ռեալի» գոլերը տոտալ 2,5-ից շատ»։

Օրդինար: Պարտված
Պրիմերա, վեցերորդ տուր
22:45/24 սպտ
«Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ