«Լաս Պալմաս» — «Մալագա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:15, 10 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի ու Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է առաջարկել «Գրան Կանարիա» մարզադաշտում կայանալիք «Լաս Պալմաս» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ անդալուսցիները կկարողանան հաղթել կղզիաբնակներին: 

«Լաս Պալմասը» ընդունում է «Մալագային»: Կղզիաբնակները հերոսական ջանքերի գնով կարողացան գավաթային խաղում 3:2 հաշվով հաղթել «Էյբարին»: Երկու անգամ պարտվում էր «Լաս Պալմասը», բայց վերջնամասում կարողացավ հաղթանակը իր կողմը թեքել: «Մալագան» արդեն չի խաղում Իսպանիայի գավաթում: Թիմը այժմ շատ լավ թափ է հավաքել ու վատ չի խաղում: Խավի Գրասիայի թիմը 4 անընդմեջ հաղթանակ տոնելով հեռացավ վտանգավոր գոտուց եւ հիմա արդեն տեղ է զբաղեցրել միջնամասում (11-րդ հորիզոնական): Հասկանալի է, որ հիմա թիմը պետք է մեկնի կղզիներ, որը այդքան էլ մոտ չէ: Հնարավոր է՝ դա լրացուցիչ բարդություններ առաջացնի, բայց «Լաս Պալմասը» իր հերթին ծանր հանդիպում է անցկացրել «Էյբարի» հետ եւ շատ ուժեր է ծախսել չորեքշաբթի օրը: Կարծում եմ, «Մալագան» ավելի թարմ տեսք կունենա:

«Մալագայի» հաղթանակի տարբերակը չափազանց համարձակ է՝ թեեւ գործակիցը հիանալի է, բայց ես կառաջարկեմ խաղալ «Մալագայի» (0) ֆորայով հաղթանակի վրա: Այստեղ գործակիցը 1,99 է: Արժե խաղալ:

Օրդինար: Վերադարձ
Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր
21:15/10 հնվ
«Լաս Պալմաս» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ