«Լաս Պալմաս» — «Մալագա». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

22:45, 17 սպտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի չորրորդ տուրի «Լաս Պալմաս» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ տանտերերը հաղթանակ կտանեն արդյունավետ խաղում: 

Սա թիմերի հանդիպում է, որոնք շեշտը դնում են հարձակվողական, արագ ու հետաքրքիր ֆուտբոլի վրա: «Լաս Պալմասն» ընդհանրապես խփած գնդակների քանակով առաջատար է առաջնությունում Մադրիդի «Ռեալի» հետ՝ 10-ական գոլ: Նույնիսկ «Բարսելոնան» դեռևս երկու գոլ քիչ է խփել, քան կանարցիները: Միևնույն ժամանակ «Լաս Պալմասը» նաև շատ է բաց թողնում՝ երեք տուրերում 5 գոլ: Նույնքան բաց թողած գնդակ ունի նաև «Մալագան», թեև թիմը դեռ չի խաղացել գրանդներից ոչ մեկի հետ: «Մալագան դեռևս այդքան էլ շատ չի խփում՝ 3 գոլ, բայց Խուանդե Ռամոսը գործանականում «Մալագայում» հենց հարձակվողական ոճի խաղ է կառուցում: Սա այն «Մալագան» չէ, որի մասնակցությամբ նախորդ մրցաշրջանի հանդիպումները սակավագոլ էին անցնում: «Մալագայի» մոտ հարձակվողների և հարձակվողական կիսապաշտպանների ընտրությունն ավելի լավն է դարձել, իսկ պաշտպանության հուսալիությունը շատ է նվազել: Բացի դրանից, Կանարներում խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մալագայի» պաշտպաններից ամենափորձառուն՝ Վելիգտոնը: «Լաս Պալմասի» կադրային փոփոխություններն ավարտվում են նրանով, որ կազմ է վերադառնում Կեվին-Պրինս Բոատենգը, որի գոլերը մեկնարկային երկու տուրերում կղզիաբնակների համար հաղթական դարձան:

Ինչպես ինձ է թվում, այս խաղում ակնհայտ առաջարկվում է գոլերի վրա խաղադրույքը, և, անկեղծ ասած, բավականին զարմացած եմ այս խաղի վերաբերյալ գործակիցներից: Շատ բարձր են այն իրադարձությունների գործակիցները, որոնք ինձ խաղադրույքի համար հարմար են թվում: Ուրախացնում են գործակիցները ոչ միայն «տոտալ շատի», այլև «Լաս Պալմասի» հաղթանակի: Կղզիաբնակները շատ լավ էին երևում մեկնարկային բոլոր երեք տուրերում, հաղթեցին առաջին երկուսում և քիչ էր մնում հաղթեին «Ռամոն Սանչես Պիսխուանում», բայց 89-րդ րոպեին «Լաս Պալմասի» օգտին 1:0 հաշվի ժամանակ մրցավարը բավական կասկածելի 11-մետրանոց նշանակեց կանարցիների դարպասին: Իսկական բավականություն էր տեսնել «Լաս Պալմասի» արագ բազմակողմանի կոմբինացիները, թիմն իսկապես լավ երևաց:

Ինձ թվում է՝ «Լաս Պալմասն» այստեղ հանդիպման ակնհայտ ֆավորիտն է, և կղզիաբնակների վրա գործակիցները նվազեցված են: Այդ պատճառով շատ խաղադրույքներ կանեմ՝ միանգամից երեք, և բոլորն էլ բարձր գործակիցներով: Առաջին՝ 2,2 գործակցով «Լաս Պալմասի» հաղթանակը:

Երկրորդ՝ 4,29 գործակցով երկու թիմերն էլ գոլ կխփեն «Լաս Պալմասի» հաղթանակի առկայությամբ: Այստեղ կա նաև ավելի վտանգավոր տարբերակ՝ խաղադրույք կատարել «Լաս Պալմասի» հաղթանակի վրա տոտալ 2,5-ից շատ գոլի պայմաններում: Տարբեր բուքմեյքերական ընկերություններում այն 3,6-3,88 է:

Եվ վերջապես՝ վերջին խաղադրույքը հիմնված է մեծ քանակությամբ գոլերի վրա և պարտադիր չէ «Լաս Պալմասի» հաղթանակը: 2,05 գործակցով կարելի է խաղալ հասարակ «տոտալ 2,5-ից շատ գոլի» վրա, դա ինձ շատ լավ առաջարկ է թվում: 1,8 գործակցով կարելի է ընտրել նաև «երկու թիմերն էլ գոլ կխփեն» հավաքված տարբերակը, նույնպես վատը չէ, բայց իմ վերջին խաղադրույքում կընտրեմ ավելի ռիսկայինը՝ տոտալ 2,5 գոլից շատ այն պայմանով, որ «Լաս Պալմասը» չի պարտվի: Գործակիցը 2,8 է: Ինձ թվում է՝ հազիվ թե «Մալագան» կարողանա երեք միավոր տանել Կանարյան կղզիներից, իսկ ահա 2:2 հաշվի հավանականությունը պետք չէ բացառել: Երեկ հենց 2:2 հաշվով ավարտվեց մյուս պոտենցիալ սուպերարդյունավետ հանդիպումը՝ «Բետիսի» և «Գրանադայի» միջև, թեև երկու թիմերն էլ երրորդ ու հաղթական գոլի համար հիանալի շանսեր ունեին:

Ցավում եմ, որ ոչ մի տեղ չհաջողվեց գտնել այն խաղադրույքը, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն ու «Լաս Պալմասը» չի պարտվի: Դա հաղթելու դեպքում հնարավորություն կտար ավելացնել նաև 1:1 հաշիվը: Ընդհանուր առմամբ, այս խաղում խաղադրույքների շատ մեծ ընտրություն կա:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/17 սպտ
«Լաս Պալմաս» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/17 սպտ
«Լաս Պալմաս» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/17 սպտ
«Լաս Պալմաս» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ