«Լաս Պալմաս» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 14 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա լիգայի 37-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Իհարկե, առաջիկա հանդիպումը, որը կկայանա «Գրան Կանարիա» մարզադաշտում, այս մրցաշրջանում վերջին տնայինն է «Լաս Պալմասի» համար: Սա մեծ իրադարձություն է: Բացի դրանից, թիմը հրաժեշտ է տալիս Կիկե Սետյենին, ով «Լաս Պալմասին» դարձրեց բավական մրցունակ ու հետաքրքիր թիմ: Վերջին ժամանակներս «Լաս Պալմասի» ելույթները չեն համապատասխանում թիմի մակարդակին: Վերջին 5 խաղում 3 խոշոր հաշվով պարտություն և ընդամենը 1 ոչ-ոքի: Այս մրցաշրջանում սա կանարյացիների համար վատ ցուցանիշ է: Իհարկե, «Լաս Պալմասը» համեստ թիմ է, և այն, որ կղզիաբնակները առաջնության արդյունքում կարող են զբաղեցնել 10-րդ հորիզոնականը, դա արդեն լուրջ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնական ակումբը չեմպիոնության համար «Ռեալի» հետ լուրջ պայքար է մղում, բայց ամեն ինչ մադրիդցիների ձեռքում է: «Բարսան» չի խնայում ոչ մի մրցակցի: Էնրիկեի թիմը 3 գնդակ ուղարկել է «Ռեալի» ու «Էսպանյոլի» դարպասը, 7 անգամ պատժել է «Օսասունային» և 4 գոլ խփել «Վիլյառեալին», բայց միայն կատալոնական դերբիում է կարողացել սեփական դարպասն անառիկ պահել: Պաշտպանությունում խնդիրներ կան:

«Լաս Պալմասի» վերջին շրջանում ցուցադրած արդյունքները կապված են որակազրկումների ու վնասվածքների հետ: Թիմի լավագույն ռմբարկու Կեվին Պրինց Բոատենգը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը: Կաստելյանոն նույնպես վնասվածք ունի, իսկ Լիվայան որակազրկված է: Հյուրերի կազմում բացի արդեն վաղուց վնասվածքներ ունեցող Վիդալից, Մաթյոյից ու Ռաֆինյայից չի խաղա նաև Ռոբերտոն, ով որակազրկված է: Ստամոքսի խնդիրների պատճառով երեկ հոսպիտալացվել է Պիկեն, ով նույնպես բաց կթողնի արտագնա հանդիպումը:

Գոլառատ հանդիպում եմ ակնկալում: Կարծում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,91 է:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 37-րդ տուր
22:00/14 մյս
«Լաս Պալմաս» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ