«Լաս Պալմաս» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:00, 14 մյս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 37-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերն այս խաղում կհաղթեն մեկ կամ երկու գոլի տարբերությամբ: 

https://youtu.be/jjsTmIVIu0s

Եթե նայենք «Լաս Պալմաս» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ բուքմեյքերական ընկերությունների լայնույթներին, ապա նկատելի է, որ բուքմեյքերները սպասում են «Բարսելոնայի» չորս և ավելի խոշոր գոլի տարբերությամբ հաղթանակին:

Համենայն դեպս, եթե մենք «Լաս Պալմասին» երեք վիրտուալ գոլ ավելացնենք, ապա նույնիսկ այդպիսի ֆորայով, կրկին, ֆավորիտ կլինի «Բարսելոնան», թեև հանդիպումը կայանալու է Կանարյան կղզիներում: Դա ծանր դաշտ է: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Լաս Պալմասը» սեփական հարկի տակ պարտվեց ընդամենը երկու անգամ:

Թեև «Լաս Պալմասը» մրցաշարային առաջադրանք չի լուծում և արտագնա խաղերում վաղուց արդեն լուրջ չի պայքարում, բայց տնայիններում «Լաս Պալմասը» միշտ մրցունակ է եղել: Բացառությամբ մեկ խաղի, երբ վերջին խաղում պարտվեցին «Աթլետիկոյին»՝ բաց թողնելով արագ գոլեր: Ինձ թվում է, որ այդ ցավալի պարտության մասին հիշողությունները կստիպեն «Լաս Պալմասին» ավելի պատասխանատու մոտենալ իրենց երկրպագուների առջև վերջին խաղին: Ակնհայտորեն ֆուտբոլիստները և Կիկե Սետյենը չեն ցանկանա երկրպագուներին հրաժեշտ տալ երկու անընդմեջ խոշոր պարտություններով:

Ինձ թվում է, որ «Լաս Պալմասը» կռիվ կտա: Բացի այդ, շարք են վերադառնում որակազրկված ֆուտբոլիստներ Խեսեն ու Բոատենգը: Շարք են վերադառնում նաև նախկինում վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Բավական հագեցած է հիմա «Լաս Պալմասի» կազմը: Ինձ թվում է՝ այդպես հնազանդորեն թիմը չի պարտվի, ինչպես նրանցից ակնկալում են լայնույթների համաձայն:

Ընդհանուր առմամբ, ավելի շուտ կընտրեի «Լաս Պալմասի» (+3) ֆորան, քան «Բարսելոնայի» (-3) ֆորան: Բայց, «Բարսելոնային» պետք են միավորներ, թիմն իրավունք չունի դրանք կորցնելու: Կարծում եմ, որ «Բարսան» կհաղթի այս խաղում, բայց ոչ խոշոր, այդ պատճառով խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի» մեկ կամ երկու գոլի տարբերությամբ: Բավական բարձր է գործակիցը: Ինձ թվում է, որ այս հանդիպման ամենահավանական ելքը, երևի թե, «Բարսելոնայի» երկու գոլի տարբերությամբ հաղթանակն է, այլ ոչ թե ավելին, քան երեքը, ինչպես ակնկալում են բուքմեյքերները: Ինձ թվում է, որ «Լաս Պալմասը» թերագնահատված է լայնույթներում:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեր հետ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Բարսելոնայից Ալեքսանդր Վիշնեվսկին էր:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 37-րդ տուր
22:00/14 մյս
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 37-րդ տուր
22:00/14 մյս
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ