«Լաս Պալմաս» — «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:15, 17 հնվ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է առաջարկել Լաս Պալմասի «Գրան Կանարիա» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Լաս Պալմաս» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Վերջին ժամանակներս «Լաս Պալմասի» դեմ շատ դժվար է խաղալ: 3 խաղ անընդմեջ թիմը չի պարտվում: Բացի այդ, կղզիաբնակները դուրս եկան Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ երկու անգամ 3:2 հաշվով հաղթելով «Էյբարին»: «Լաս Պալմասը» շատ պահեր ստեղծող թեթեւ, շարժունակ թիմ է: «Գրան Կանարիան» լավագույն մարզադաշտը չէ, բայց այնտեղ «Լաս Պալմասը» համակրելի ֆուտբոլ է խաղում: Կղզիաբնակները արդեն հասցրել են քայքայել մի շարք հեղինակավոր թիմերի նյարդերը: Կարծում եմ, որ «Լաս Պալմասը» լիովին ընդունակ է գոլ խփել «Աթլետիկոյին»: Ինձ դուր է գալիս այն խաղադրույքը, քանի որ վերջին ժամանակահատվածում բարձր գործակից են տալիս այն բանին, թե ով կկարողանա գրավել «աթլետների» դարպասը: «Լաս Պալմասը» լիովին ընդունակ է դա անել, թեեւ «Աթլետիկոն» Իսպանիայի լավագույն պաշտպանությունը ունի, բայց եւ «Աթլետիկոն» պետք է գոլ խփի: Հիանալի մարզավիճակում է Գրիզմանը, նրան պահելը չափազանց դժվար է:
«Երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ը հավասարակշռված խաղադրույք է, բայց գործակիցը աչքերը ուրախացնում է: 2.40 ! Եվ ինքս կփորձեմ խաղալ այս տարբերակով:

Նորեկ թիմի համար շատ-շատ է խփում «Լաս Պալմասը»: Հիշում եմ, մեկնաբանել եմ առաջին շրջանի հանդիպումը: «Աթլետիկոն» հաղթեց 1:0 հաշվով՝ գոլ խփելով առաջին խաղակեսում, բայց ընդմիջումից հետո «Լաս Պալմասը» ուներ լիքը պահեր եւ գնդակը վերահսկելու առումով գերազանցում էր մրցակցին ու այդ ժամանակ «Լաս Պալմասը» խաղում էր այլ մարզչի գլխավորությամբ: Էնրիկե Սետիենի գլխավորությամբ թիմը ավելի վտանգավոր է գործում:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
21:15/17 հնվ
«Լաս Պալմաս» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ