«Լայպցիգ» – «Ռեալ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 13 փտր 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լայպցիգ» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգան վերադառնում է։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի գերմանական «Լայպցիգին»։ Բնականաբար, այս դիմակայության ֆավորիտը «Ռեալն» է, սակայն առաջին խաղում հյուրերը խնդիրներ կունենան։ Մադրիդյան թիմի պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան։ Պաշտպանության կենտրոնի առանցքային բոլոր խաղացողները բաց կթողնեն այս հանդիպումը։ Վնասվածք է ստացել նաև թիմի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ Ջուդ Բելինգեմը։

Այո, սա «Ռեալն» է, որը նույնիսկ անհույս թվացող իրավիճակում, կարող է պատվով դուրս գալ, բայց, կարծում եմ, որ արտագնա խաղում հյուրերի համար իսկապես դժվար կլինի։ Գուցե պատասխան խաղում մադրիդցիները ջախջախեն «Լայպցիգին», սակայն առաջին խաղում խնդիրներ կունենան։

Դատելով «Լայպցիգի»՝ վերջին հանդիպումներում ցուցադրած խաղից, կարելի է ենթադրել, որ թիմը վատ մարզավիճակում է, սակայն ինձ թվում է, որ գերմանական ակումբը վերջին 2 շաբաթների ընթացքում կենտրոնացել է ՉԼ-ում սպասվող խաղի վրա։ «Լայպցիգի» հարձակման գծում կան խաղացողներ, որոնք լուրջ խնդիրներ կստեղծեն մադրիդյան թիմի համար։ Օպենդան, Սիմոնսը, Շեշկոն և Օլմոն, կարծում եմ, որ նվազագույնը 2 գոլ կխփեն պաշտպանությունում խնդիրներ ունեցող «Ռեալին»։

Իմ կանխատեսումն է «Լայպցիգի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․13 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/13 փտր
«Լայպցիգ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ