Մուտք

«Լեյպցիգ» – «Բորուսիա Դ․»․ Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

15:11, 5 Նոյեմբերի 2021
Ալեքսեյ Անդրոնով
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Viasat» հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Լեյպցիգ» — «Բորուսիա Դ․» Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Երկու թիմերն էլ շաբաթվա ընթացքում հանդիպումներ են անցկացրել Չեմպիոնների լիգայում, սակայն բացարձակ տարբեր էմոցիաներ ունեն։

«Լեյպցիգը», թեկուզև դուրս մնաց մրցաշարից, սակայն հերոսություն գործեց։ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում թիմը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը և կրկնապատկել հաշիվը, հետո 2 գնդակ բաց թողեց, սակայն խաղի վերջում կրկին 11 մետրանոցի իրավունք ստացավ և հավասարեցրեց հաշիվը։ Կարծում եմ՝ գերմանական կոլեկտիվն ինչ-որ առաջընթաց գրանցել է։

«Բորուսիան» ուղղակի կատաղած է այն ամենից, ինչ տեղի ունեցավ «Այաքսի» հետ մրցավեճում։ Մաթս Հյումելսի անհասկանալի հեռացումն ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը։ «Բորուսիան» ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում 2-րդ անգամ պարտվեց «Այաքսին»։

«Լեյպցիգի» հետ խաղում բացակայելու է Էրլինգ Հոլանդը, սակայն դորտմունդցիների խաղային փիլիսոփայության վրա դա դժվար թե ազդի։ «Բորուսիան» գրոհելու է և գնալու է 3 միավորի հետևից։

«Լեյպցիգը» նույնպես հետ չի մնալու մրցակցից և առաջ է նետվելու։ Այնպես որ, բավականին վառ և գոլառատ հանդիպում եմ սպասում։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
21:30/6 նյմ
«Լեյպցիգ» - «Բորուսիա Դ․»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Բունդեսլիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
15:11, 5 Նոյեմբերի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
15:11, 5 Նոյեմբերի 2021
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
15:11, 5 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ