«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Դորտմունդի «Բորուսիայի» համար։ Այս հանդիպումից հետո թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրընկալելու է ՊՍԺ-ին։ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալը, իհարկե, ֆանտաստիկ արդյունք կլինի թիմի համար, բայց հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ին չմասնակցելն էլ կատարյալ ձախողում կհամարվի։ Հիմա Դորտմունդի «Բորուսիան» 57 միավորով 5-րդ տեղում է և 2 միավորով է հետ «Լայպցիգից»։
Կենտրոնանա՞լ ներքին առաջնության վրա, թե՞ ուժերը խնայել ՊՍԺ-ի հետ խաղի համար։ Բարդ խնդիր է Էդին Թերզիչի և ֆուտբոլիստների համար։ Կարծում եմ, որ դորտմունդցիները ենթագիտակցորեն ավելի շատ մտածելու են ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին։
Դա նշանակում է, որ «Լայպցիգը» տնային խաղում կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Այս խաղում հաղթանակը, կարելի է ասել, կերաշխավորի 4-րդ տեղը։ Մրցաշրջանի ավարտին ընդամենը 4 տուր է մնացել։ Չեմ կարծում, որ 5 միավորի առավելությունը թիմը չկարողանա պահել 3 խաղերում։
Ինձ թվում է, որ կհաղթեն տանտերերը։ «Լայպցիգն» անպարտելի է վերջին 5 խաղերում և 4 հաղթանակ է տարել։
Իմ կանխատեսումն է «Լայպցիգի» հաղթանակը՝ 1․68 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: