«Լացիո» – «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 20 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լացիո» – «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Առաջին հայացքից «Լացիո» – «Յուվենտուս» հանդիպումը, որպես գլխագիր, պետք է որ գրավի միլիոնավոր նեյտրալ երկրպագուների ամբողջ աշխարհում։ Բայց պատկերը կարող է բացարձակապես այլ լինել։ Մինչև կովիդի ի հայտ գալը հենց այս երկու թիմերն էին պայքարում չեմպիոնության համար, սակայն չարաբաստիկ վարակը խառնեց «Արծիվների» խաղաքարտերը։ Հիմա պատկերն այլ է։ 

«Լացիոն» առաջիկա խաղին ունի կորուստներ, ընդ որում՝ լուրջ։ Թիմի լավագույն ռմբարկու, իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն դեռևս պատրաստ չէ դաշտ դուրս գալուն։ «Լացիոյի» բժշակական անձնակազմը փորձում է նրան «ոտքի հանել» «Նապոլիի» հետ խաղի համար։ Նրա փոխարեն հարձակվողի պարտականությունները կկատարի Պեդրոն, որի ստացած վնասվածքը լուրջ չէր։ Բացի Իմոբիլեից, Մաուրիցիո Սարին չի կարողանա հույսը դնել հիմնական աջ պաշտպան Ադամ Մարուշիչի վրա։ Նրա փոխարեն պաշտպանության աջ թևը կփակի Լացարին, իսկ Հյուսայը կտեղափոխվի ձախ եզր։ 

Այնպես չէ, որ «Յուվեի» կադրային վիճակը շատ ավելի լավն է։ Գլխավոր հարցը Պաուլո Դիբալայի մասնակցությունն է։ Ուրուգվայի հետ հանդիպման ընթացքում «Յուվեի» «10» համարը վնասվածքի պատճառով փոխարինվեց ընդմիջմանը ու մեկնեց բժշկական կենտրոն՝ հետազոտության։ Լրագրողների ու երկրպագուների անհանգստությունը Դիբալան փորձեց փարատել «ինձ հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն» ստանդարտ հայտարարությամբ, սակայն նախօրեին հայտնի դարձավ, նրա վնասվածքը սպասվածից լուրջ է, և այս խաղի հայտացուցակում Դիբալան չկա։ Լազարեթում են նաև Կյելինին, Դե Շիլիոն ու Բերնարդեսկին։

Լինենք անկեղծ. «Լացիոյի» խաղն ու արդյունքը մեծապես կախված են Չիրո Իմոբիլեի հետ։ Բայց միևնույն ժամանակ «Յուվենտուսն» այսօր իր լավագույն օրերը չի ապրում։ Համարձակները կարող են կանխատեսել ոչ ոքի արդյունքը, ապահովագրվելու համար կարելի է ընտրել այլ խաղադրույք, օրինակ՝ «Լացիոյի» չի պարտվի ու երկու թիմերը գոլ կխփեն։

Օրդինար: Պարտված
Ա սերիա
21:00/20 նյմ
«Լացիո» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ