«Լացիո» – «Յուվենտուս»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Քննարկենք Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, որտեղ «Լացիոն» ընդունելու է «Յուվենտուսին»: Թուրինում կայացած առաջին մրցավեճում «Յուվեն» հաղթել էր 2:0 հաշվով: Մաքս Ալեգրիի թիմը ցուց տվեց իր բարձր կարգը և օգտվեց հռոմեական ակումբում մարզչական փոփոխությունից:
Ա սերիայի նախորդ 2 տուրում «Լացիոն» հաղթեց «Սալերնիտանային» և «Ջենոային»: Ջենովացիների հետ խաղում մարզական բախտը ժպտաց Իգոր Տուդորի կոլեկտիվին, սակայն պետք է խոստովանել, որ բավականին լավ տպավորություն թողեցին նաև «Լացիոյի» առաջատարներ Ֆելիպե Անդերսոնն ու Լուիս Ալբերտոն:
«Յուվեն» շատ է ցանկանում նվաճել Իտալիայի գավաթը: Ալեգրին դրանից հետո կապացուցի, որ երկրորդ գալուստից հետո ի զորու է տիտղոս նվաճել թուրինցիների հետ:
Ա սերիայում «Բյանկոներիի» գործերն այնքան էլ լավ չեն: Վերջերս ոչ-ոքի գրանցվեց թուրինյան դերբիում, նույնը կրկնվեց «Կալյարիի» հետ մրցավեճում:
Երկխաղյա դիմակայության ելքը կարելի է վճռված համարել, «Յուվեն» բաց չի թողնի հնարավորությունը: «Լացիոն» էլ ամեն ինչ կանի իրավիճակը շտկելու համար:
2 տարբերակ ունեմ. խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ, խաղի դեղին քարտերի տոտալը 4․5-ից քիչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: