«Լացիո» – «Յուվենտուս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 30 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Լացիո» – «Յուվենտուս» Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լացիոյում» մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ 4 անընդմեջ պարտություններից հետո Մաուրիցիո Սարին լքել է զբաղեցրած պաշտոնը։ Նրան փոխարինել է «Մարսելի» և «Վերոնայի» նախկին մարզիչ Իգոր Տուդորը։ Խորվաթ մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 9 տարի հանդես է եկել «Յուվենտուսում», իսկ 2020-21 թթ․ մրցաշրջանում աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական։

Տուդորի համար այս խաղն սկզբունքային կլինի։ «Լացիոն» կազմով զիջում է «Յուվենտուսին», սակայն տնային խաղում կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ «Յուվենտուսն» այս մրցաշրջանում այնքան էլ կայուն խաղ չի ցուցադրում պաշտպանությունում։

Թուրինյան թիմը 29 խաղից հետո 59 միավորով 3-րդ տեղում է։ «Յուվենտուսի» համար շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։ Թիմն այս մրցաշրջանում չէր մասնակցում եվրագավաթային մրցաշարերի։

Հյուրերից այս խաղը բաց կթողնի Դուշան Վլահովիչը, որը որակազրկված է, իսկ Միլիկն էլ վնասվածք ունի։ Տանտերերից որակազրկված է Լուկա Պելեգրինին։

Ենթադրում եմ, որ 2 թիմերն էլ չեն կարողանա «չոր» հանդիպում անցկացնել։ Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․90 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
21:00/30 մրտ
«Լացիո» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ