«Լացիո» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալական Կալչոյում 21-րդ դարասկզբում իսկական դժոխք էր: Ցանկացած տուրում մի հրաշալի հանդիպում լինում էր, քանի որ միանգամից 7 թիմ պայքարում էր մեդալների համար: Դրան գումարեք ամուր միջակներին, որոնք պատրաստ էին զոհվել խաղադաշտում միավոր վաստակելու համար: Հիմա շատ շատ երկրպագուներ ու փորձագետներ խորհուրդ են տալիս մեկ ու կես ժամ նայել շանժասանդուղքի աշխատանքին, քան իտալական ֆուտբոլ: Սակայն կան դիմակայություններ, որոնք հավերժ հետաքրքիր են: «Լացիո»-«Յուվենթուս» խաղը դրանցից մեկն է:
Մրցաշրջանի մեկնարկային խաղում լացիալները մրցում էին «Ատալանտայի» հետ: Խաղում եղավ մի պահ, երբ հյուրընկալվող մայրաքաղաքային թիմը հաղթում էր 3-0 հաշվով: Նոր թիմում իր առաջին գոլն է խփել Չիրո Իմմոբիլեն: Սակայն «արծիվները» կորցրել են իրենց զգոնությունը: «Ատալանտան» կարողացել է օգտվել իր հնարավորոությունից ու հուրախություն իր երկրպագուների, հետ է բերել 3 գնդակի տարբերությունը: Այնուամենայնիվ, այս խաղում վալիդոլային հաղթանակ են տարել «Լացիոյի» տղաները` գրավելով մրցակցի դարպասը ավելացված ժամանակում: «Յուվեի» հետ խաղում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը զրկված կլինի Լուլիչից ու Կեյտայից, բայց մյուսները կազմ ու պատրաստ են լինելու:
Բյանկոներիները մրցաշրջանի մեկնարկային խաղում չեն տպավորել: Մրցակիցը «Ֆիորենտինան» էր: Բնականաբար անդրանիկ տուրում դդժվար է ակնկալել անթերի հանդիպում բազմաթիվ նորեկների առկայությամբ: «Յուվեն» այս մրցաշրջանում ձեռք է բերել Դանի Ալվեսին, Միրալեմ Պյանիչին ու Գոնսալո Իգուայինին: Այս երեքն ակնկալվում է, որ խաղադաշտ դուրս կգան հիմնական կազմում: Իսկ ահա Ստուրարոն ու Մարկիզիոն շարունակում են ապաքինվել վնասվածքից:
Կարելի է մի փոքր համարձակություն դրսևորել ու դիմել հետևյալ քայլին` 2,03 գործակցով Գոնսալո Իգուաինի գոլը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: