«Լացիո» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 26 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լացիո» — «Ռոմա» Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության և, առհասարակ, եվրոպական ֆուտբոլային հանգստյան օրերի կենտրոնական հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում։ A Սերիայի 6-րդ տուրը կզարդարի հավերժ քաղաքի դերբին. «Լացիոն» կընդունի «Ռոմային», թեպետ այս պարագայում «կընդունի» արտահայտությունը կրում է ֆորմալ բնույթ, քանի որ «Օլիմպիկո» ստադիոնում խաղում է նաև «Ռոման»։

Մոտիվացիայի տեսանկյունից երկու թիմերն էլ խնդիր չունեն. դերբին երկու թիմերի համար էլ ավելի կարևոր է, քան մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը։ Այս պահին «Ռոմայի» դիրքերն ավելի շահեկան են։ Ժոզե Մոուրինյոյի տղաները առաջնության առաջին 5 խաղերից 4-ում վստահ հաղթանակ են տարել՝ կրելով ընդամենը 1 պարտություն, մինչդեռ Մաուրիցիո Սարիի թիմը չի ճաշակել հաղթանակի բերկրանքը առաջնության նախորդ 3 խաղում։ Դրան էլ գումարենք Եվրոպա լիգայում «Արծիվների» գրանցած ոչ ոքին «Գալաթասարայի» հետ խաղում (2:2), կհանգենք հետևյալ եզրակացության՝ «Լացիոն» ունի խաղային ճգնաժամ։

Լեգենդար «սարիբոլը» «Կապույտների» թիմում աշխատում է, սակայն, հիմնականում՝ անարդյունք։ Այո, «Լացիոն» առաջնության ամենապրեսինգային թիմն է, ամենաշատ փոխանցումներ կատարած թիմն է, ամենագրագետն է դուրս գալիս պաշտպանությունից։ Սակայն թիմից բախտը երես է թեքել այս մրցաշրջանում։ Եվ դա այն դեպքում, որ հարձակման գծի առաջատար Չիրո Իմոբիլեն արդեն խփել է 6 գնդակ, որոնցից վերջինի շնորհիվ «Արծիվները» խուսափեցին պարտությունից «Տորինոյի» դեմ խաղում։ «Նռնագույնների» հետ խաղում Սարին իր մի քանի առաջատարի թողել էր պահեստայինների նստարանին դերբիին ավելի լավ պատրաստվելու նպատակով, բայց «Տորինոն» խառնեց մրցակցի խաղաքարտերը։

Մոուրինյոն խաղին կմոտենար իդեալական տրամադրությամբ, եթե չլիներ Լորենցո Պելեգրինիի անիմաստ կարմիր քարտը։ Նրա բացակայությունն իսկական գլխացավանք է լինելու «Յուրահատուկի» համար։ Իտալական ԶԼՄ-ները գրեթե համակարծիք են, որ Պելեգրինիի փոխարեն ենթահարձակվողի դիրքում կխաղա Հենրիխ Մխիթարյանը, իսկ ձախ թևից առաջին րոպեներից հանդես կգա Ստեֆան Էլ-Շարավին։ Մամուլը քիչ հավանական է համարում Շոմուրոդով-Աբրահամ զույգի՝ միաժանակ դաշտում հայտնվելը՝ հաշվի առնելով «Վերոնայի» հետ խաղի անհաջող փորձը։ Բացի դրանից, Աբրահամը ունի թեթև վնասվածք, ինչը նրան կարող է դուրս թողնել մեկնարկային կազմից։

Այս խաղի համար կանխատեսում կատարելը ծայրահեղ բարդ է։ Կհամարձակվեմ առաջարկել «Ռոմայի» չպարտվելը՝ ենթադրելով, որ խաղում 1-2 գոլ կգրանցվի։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/26 սպտ
«Լացիո» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ