«Լացիո» – «Ռոմա». Մխիթարյանը գոլ կխփի

20:00, 26 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 6-րդ տուրում կկայանա «Լացիո» – «Ռոմա» հանդիպումը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ խաղում «Ռոման» 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։  Դերբիում առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Կարծում եմ՝ այս խաղում ևս հայ կիսապաշտպանն աչքի կընկնի խփած գոլով։

Նախ՝ «Լացիոն» վերջին խաղերում լավ մարզավիճակում չէ։ Վերջին 4 խաղում թիմը 2 ոչ ոքի է գրանցել և 2 պարտություն կրել։ Պարտված խաղերում նույնիսկ գոլ չի կարողացել խփել։ Մաուրիցիո Սարիի թիմն առաջնության մեկնարկային երկու խաղերում է միայն հաղթել։

«Ռոման» մեծ կորուստ ունի։ Այս խաղին չի մասնակցի թիմի ավագ Լորենցո Պելեգրինին՝ որակազրկման պատճառով։ Ո՞վ պետք է փոխարինի Պելեգրինիին։ Այս հարցը քննարկում է իտալական ԶԼՄ-ներում և երկրպագուների շրջանում։ Շատերը կարծում են, որ հենց Մխիթարյանը։ Նա փորձ ունի խաղալու 10 համարի դիրքում։ Եթե Հենրիխը խաղա, ապա կարծում եմ, որ նրա գոլ խփելու շանսերն ավելի են մեծանում։ Եթե ոչ, ապա նա կգործի եզրից, որտեղից ևս շատ լավ է գործում։ Ձանիոլոն չի փայլում, իսկ Աբրահամն էլ դեռևս, կարելի է ասել, թափ է հավաքում։

Խաղի ելքի հետ կապված կանխատեսումը փոքր-ինչ բարդ է, քանի որ այս դերբին շատ կարևոր նշանակություն ունի ակումբների և երկրպագուների համար։ Ընտրում եմ՝ Մխիթարյանը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․45 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/26 սպտ
«Լացիո» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ