«Լացիո» – «Ռոմա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 26 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Լացիո» – «Ռոմա» Իտալիայի A Սերիայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Թիմերն այս դիմակայությանը մոտենում են տարբեր մարզավիճակներում։ Մաուրիցիո Սարին առայժմ չի կարողանում իր խաղային պատկերացումները լիովին հասցնել ֆուտբոլիստներին։ Ակնհայտ երևում է, որ Սիոմոնե Ինձագիի խաղաոճին սովոր ֆուտբոլիստները դժվարությամբ են հարմարվում «Սարիբոլին»։

Այս  մարտավարության կարևոր բաղկացուցիչները գնդակը վերահսկելը, խաղը «եռանկյունիների» միջոցով կառուցելը և բարձր պրեսինգն է։ Որպեսզի մոդելն աշխատի, ֆուտբոլիստների միջև խաղակցվածությունը գրեթե իդեալական պետք է լինի, խաղացողներն էլ պետք է շատ տեղաշարժվեն առանց գնդակի, դա ամենաշատն է պակասում այսօրվա «Լացիոյին», որը դժվարությամբ է մարսում այս խաղաոճը։ Մեկնարկային 2 հաղթանակներից հետո արդեն 3 խաղ է, ինչ «Արծիվները» չեն կարողանում 3 միավոր վաստակել։ «Տորինոյի» հետ դիմակայությունում էլ հռոմեացիները վերջին պահին փրկվեցին պարտությունից։

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախորդ տուրում կրած պարտությունից հետո «Ուդինեզեի» հետ մրցավեճում գերմոտիվածված էին դուրս եկել դաշտ։ Հանդիպումը ծանր ստացվեց։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ օգտագործեց իր փորձված զենքը՝ «Ռոման» խփեց և պահեց։ Պրագմատիկ ֆուտբոլը ձանձրալի է, բայց կարևորն արդյունքն է, ինչն էլ պորտուգալացի մասնագետն ապահովեց։

Անկախ նրանից, թե մրցաշարային աղյուսակում ինչ դիրքերում են մայրաքաղաքը ներկայացնող թիմերը, միևնույնն է՝ դերբիներին մոտենում են գերմոտիվացված։ Կարող ես տապալել մրցաշրջանը, բայց պարտավոր ես հաղթել դերբիում։

«Դերբի Դելա Կապիտալեն» 6-րդ տուրի գլխավոր իրադարձություններից մեկն է, այնպես որ լուրջ պայքար եմ սպասում։ Ենթադրում եմ՝ պայքարն ավելի շատ տակտիկական է լինելու, հետևաբար գոլեր էլ քիչ կլինեն։ Իմ կարծիքով այս մրցավեճում գոլերի տոտալը 3-ից քիչ կլինի։ Տվյալ խաղադրույքի համար  Vbet-ը սահմանել է 1.73 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/26 սպտ
«Լացիո» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ