«Լացիո» — «Նապոլի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 03 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Ա Սերիայի 23-րդ տուրի «Լացիո» — «Նապոլի» հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա այսօր՝ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը կերկարացնեն հաղթանակների շարքը:

«Նապոլին» Իտալիայի առաջնությունում հրաշալի ընթացք է հավաքել և մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ է տանում: Նեապոլցիները «Յուվենթուսին» ոչ մի կերպ չեն թողնում մոտենալ իրենց, իսկ «Լացիոն» ընթացիկ մրցաշրջանն ավելի թույլ է անցկացնում, քան նախորդը: Թիմի կազմում բազմաթիվ որակազրկված և վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ կան: Իհարկե, նույնիսկ այս մրցաշրջանում հռոմեացիներն ապացուցեցին, որ կարող են հավաքվել ուժեղ մրցակիցների դեմ սկզբունքային խաղերում, բայց դժվար թե նրանք կարողանան կանգնեցնել հզոր «Նապոլիին», որն ուղղակի ոչնչացնում է ճանապարհին հայտնվող մրցակիցներին: «Լացիոն» հրաշալի հարձակում ունի, իսկ պաշտպանությունը կարևոր խաղացողների բացակայության ժամանակ կաղում է: Չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ ոչ սովորական խաղադրույք ընտրել այս խաղի համար, բավական է ուղղակի 1,95 գործակցով վերցնել «Նապոլիի» հաղթանակը: Կարծում եմ, որ օպտիմալ տարբերակ է:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 23-րդ տուր
23:45/3 փտր
«Լացիո» — «Նապոլի».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ