«Լացիո» – «Միլան»: Դմիտրի Շնյակինի կանխատեսումը

22:45, 24 ապր 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Շնյակինը կանխատեսում է արել «Լացիո» – «Միլան» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի առաջնության հերթական տուրը բավականին հյութեղ ստացվեց: Կիրակի կայանալիք հանդիպումներից աչքի է ընկնում «Լացիո» – «Միլան» մրցավեճը:

«Լացիոն» պայքարում է եվրագավաթային գոտու համար, իսկ «Միլանի» խնդիրն ավելի կարևոր է՝ պայքար Սկուդետոյի համար: «Ռոսոներին» ոչ մի դեպքում իրավունք չունի միավորներ կորցնել, այնպես որ, հաղթանակը պարտադիր է:

Իբրահիմովիչի բացակայության ընթացքում թիմը մի փոքր խամրեց: Ռեբիչն ընդհանրապես սկսեց մեկնարկային կազմում չհայտնվել: Հետևաբար, նրա բացակայությունն այնքան էլ ծանր հարված չէ Պիոլիի թիմի համար:

«Լացիոն» կադրային խնդիրներ չունի: Լավ մարզավիճակում է Չիրո Իմոբիլեն՝ 6 գոլ վերջին 6 խաղում:

Եթե նայենք թիմերի միջև կայացած վերջին հանդիպումներին, ապա առավելությունը «Միլանի» կողմն է: Բոլորովին վերջերս «Միլանը» հռոմեացիներին 4:0 հաշվով ջախջախեց Իտալիայի գավաթի խաղարկությունում, իսկ առաջնության առաջին շրջանում հաղթեց 2:0 հաշվով:

«Լացիոն» կայուն չէ: Թիմը պարտվեց «Նապոլիին», հետո հաղթեց «Կալյարիին», կրկին պարտություն հռոմեական դերբիում ու էլի հաղթանակ «Սասուոլոյի» նկատմամբ: Նախորդ տուրում էլ «Արծիվները» ոչ-ոքի պոկեցին «Տորինոյի» հետ դիմակայությունում:

Բացի այդ, «Լացիոն» թոփ խաղերում չի հաղթում, իսկ «Միլանը» Ա սերիայում չի պարտվել վերջին 11 հանդիպումներում:

Կարծում եմ, որ 2 թիմերը գոլ կխփեն, բայց կավելացնեմ նաև այն, որ «Միլանը» չի պարտվի:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/24 ապր
«Լացիո» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ