«Լացիո» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Թիմերը հիասթափեցրել են երկրպագուներին նախորդ տուրերում։ «Լացիոն» տնային հաղթանակ էր տարել «Վենեցիայի» նկատմամբ 3։1 հաշվով, սակայն երկրորդ տուրում 1։2 հաշվով զիջել էր «Ուդինեզեին»։ Պետք է նշել, որ Մարկո Բարոնիի գլխավորած թիմը գոլ է բաց թողել առաջին 5 րոպեների ընթացքում։
Առաջին խաղում «Լացիոն» կարողացավ կամային որակների շնորհիվ հաղթանակ տանել, իսկ Ուդինեում թիմը երկրորդ գոլը բաց թողեց և գոլ խփեց միայն հանդիպման վերջնամասում։
«Միլանի» համար իրավիճակն ավելի վատ է։ Թիմը տնային խաղում 0։2 հաշվով պարտվում էր «Տորինոյին», բայց կարողացավ ոչ-ոքի ավարտել հանդիպումը, իսկ Պարմայում միլանցիներն արագ գոլ բաց թողեցին և չկարողացան դրական արդյունք գրանցել՝ պարտվելով 1։2 հաշվով։
2 թիմերն էլ սիրում են գոլ բաց թողնել հանդիպման մեկնարկում, իսկ հետո հերոսաբար պայքարել։ «Լացիոն» կադրային խնդիրներ չունի, իսկ «Միլանից» խաղը բաց կթողնեն Մորատան և Յովիչը։ Պաշտպան Չաուն էլ վնասվածք է ստացել։
«Միլանը» նախորդ 2 խաղերում 2-ական գոլ է բաց թողել, «Լացիոն» ընդհանուր առմամբ 3 գոլ է ընդունել։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Այս թիմերի միջև կայացած նախորդ խաղն ավարտվել էր սկանդալով։ Այդ պատճառով էլ ընտրում եմ, որ այս խաղում կլինի կարմիր քարտ խաղադրույքը՝ 3․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: