«Լացիո» — «Կիևո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 28 հնվ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 22-րդ տուրի «Լացիո» — «Կիևո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ գոլերի փոխանակություն չի լինի:

Վրա հասան հանգստյան օրերը, իսկ դա նշանակում է, որ առջևում մեզ սպասվում են եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնությունների մի շարք կենտրոնական ու հետաքրքիր հանդիպումներ։ Մասնավորապես իտալական Ա Սերիայում կկայանա մի հանդիպում, որը հաճելի նոստալգիայի պահեր կպարգևի այս առաջնության երկրպագուներին՝ «Լացիո» — «Կիևո»։

Վերջին տարիներին «Կիևոն» ակտիվորեն պայքարում է Ա սերիայում իր տեղը պահպանելու համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ ամեն անգամ դա նրանց հաջողվում է։ Սակայն այս տարի իրավիճակը կտրուկ փոխվել է։ Դեռևս ձմեռային պատուհանի փակվելն արդեն գրեթե պարզ է, որ «Կրոտոնեն», «Պեսկարան» ու «Պալերմոն» չեն կարողանա խուսափել Բ սերիայում հայտնվելուց։ «Կիևոն» արդեն առաջ է անցել վտանգավոր գոտուց 15 միավորով։ Եվ դա այն պարագայում, որ թիմը վերջին 4 խաղում պարտվել է։

«Կիևոն» բավական տարօրինակ ֆուտբոլ է խաղում: Թիմը կարող է լուրջ ճակատամարտ տալ օրինակ «Ռոմային», «Ինտերին» ու «Յուվենթուսին», բայց բավական լուրջ ու ծանր պարտություն կրել «Ատալանտայից»: «Կիևոն» հաշվետու խաղում չի կարողանա հույսեր կապել Ցեսարի ու Մոջորինիի հետ, իսկ գլխավոր կորուստը կապված է իհարկե թիմի վաղեմի հարձակվող, բազմափորձ Սերժիո Պելիսյեի հետ:

Ինչ վերաբերում է «Լացիոյին», Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը այս տարի իրոք տպավորում ու հաճելի անկակնկալներ է մատուցում: Արդեն մոռացել էինք, թե ինչպես ժամանակին Լացիոն Սալասի, Կրեսպոյի ու Նեդվեդի գլխավորությամբ հաղթում էր Ա սերիայում կամ պայքարում եվրագավաթների համար: Հնարավոր է, որ չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում մենք նորից հաճելիորեն հետևենք «Լացիոյի» մրցելույթներին։

«Լացիոյի» վիճակն էլ ինչպես ասում են , վիճակ չէ: Թիմի լավագույն ռմբարկուն՝ Չիրո Իմոբիլեն, «Յուվենթուսի» հետ խաղում ստացավ իր 5-րդ զգուշացումն այս մրցաշրջանում ու ստիպված է լինելու բաց թողնել այս հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա պահեստային հարձակվող Ջորջևիչը: Վերջին շրջանում նա բավական թույլ է հանդես գալիս ու անգամ գոլի հեղինակ դառնալ չի կարողացել այս մրցաշրջանում: Փոխարենը վնասվածքից ապաքինվել է Սենադ Լուլիչը:

«Լացիոն» ավանդաբար հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ, սակայն եթե նայենք մյուս գրանդների խաղերը տանը «Կիևոյի» հետ, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրը դժվարությունների է հանդիպել: Այնպես որ, կարելի է ակնկալել հետաքրքիր ու լարված հանդիպում: Որպես խաղադրույք առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն: Ոչ» տարբերակը: Գործակիցը 1,70 է:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 22-րդ տուր
21:00/28 հնվ
«Լացիո» — «Կիևո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ