«Լացիո» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 26 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լացիո» – «Ինտեր» Իտալիայի առաջնության 3-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Գրաֆիկի խտության պատճառով Իտալիայի առաջնության խաղացանկը մի փոքր անսովոր տեսք է ստացել։ Սովորաբար մեկ հանդիպումով ուրբաթ օրը սահմանափակող «Մակարոնակերները» որոշել են երկրպագուներին ուրախացնել 2 խաղով, այն էլ ինչպիսի. երրորդ տուրի կենտրոնական հանդիպումներից հենց առաջինը կկայանա ուրբաթ։ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում «Լացիոն» կընդունի «Ինտերին»։

Մաուրիցիո Սարիի թիմի համար մրցաշրջանի մեկնարկային հատվածի օրացույցն իսկապես բարդ է. առաջին տուրում ուժեղ «Բոլոնիայի» նկատմամբ տնային հաղթանակից հետո «Լացիոն» հյուրընկալվելիս հանդիպեց ոչ պակաս ամուր «Տորինոյին»։ «Բյանկոչելեստիին» չհաջողվեց ճանապարհ գտնել դեպի թուրինյան ակումբի դարպասը տանող ճանապարհը՝ 0։0։ «Ինտերի» հետ հանդիպումից հետո «Լացիոն» սպասելու է «Սամպդորիան», որի դեմ խաղում «Յուվենտուսն» արդեն միավորներ է կորցրել։

Ի տարբերություն «Լացիոյի», Սիմոնե Ինձագիի թիմը ստիպված չէ դժգոհել խաղացանկից։ Առաջին տուրում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ համեստագույն «Լեչեի» նկատմամբ, իսկ երկրորդում իր դաշտում վստահորեն 3:0 հաշվով գերազանցեց «Սպեցիային»։ Ավելին. «Լացիոյից» հետո «Ինտերը» տնային հանդիպում ունի նաև «Կրեմոնեզեի» հետ, որի հետ մրցավեճում «Ներաձուրիները» նույնպես, հավանաբար, երեք միավոր կվաստակեն։ Առաջիկա խաղին Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով, բայց միլանյան դերբիին նա, միանշանակ, պատրաստ կլինի։

Վերջին հինգ հանդիպումներին մրցակիցները մշտապես գոլեր են խփել միմյանց դեմ: Հավանական է, որ առաջիկա խաղում «Ինտերն» ու «Լացիոն» կկարողանան կրկնել այդ հաջողությունը՝ հաշվի առնելով հարձակման գծում խաղացողների շարքը, մի կողմից՝ Լուկակուն, Մարտինեսն ու Ջեկոն, իսկ մյուսից՝ Չիրո Իմոբիլեն ու Պեդրոն, որոնց թիկունքից աջակցում են Ալբերտոն և Միլինկովիչ-Սավիչը։ Միևնույն ժամանակ պետք չէ գերարդյունավետ ֆուտբոլ սպասել։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/26 օգս
«Լացիո» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ