«Լացիո» – «Բավարիա»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:59, 14 փտր 2024
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Լացիո» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Լացիոն» հիմա ճգնաժամի մեջ է, չնայած նախորդ տուրում կարողացավ 3։1 հաշվով հաղթանակ տանել։ Դրանից առաջ թիմը 1։3 հաշվով զիջել էր «Ատալանտային» և 0։0 հաշվով ոչ-ոքի ավարտել «Նապոլիի» հետ խաղը։ Պարտություններ էին եղել Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում։ Բացի այդ, «Լացիոն» շատ քիչ է գոլեր խփում։ Ա Սերիայի 24 տուրում թիմը 28 գոլ է խփել։ Դրանց մեծ մասը գրանցվել են ոչ թոփ մրցակիցների հետ խաղերում։ Վնասվածքից հետո շարք է վերադարձել Չիրո Իմոբիլեն։ Նա գոլ է խփել նախորդ 2 խաղերում։

«Բավարիան» նախորդ տուրում պարտվել էր «Բայերին» 0։3 հաշվով։ Չնայած թիմում բարձրակարգ խաղացողներ կան, բայց հարձակման գծում «Բավարիան» լավ տեսք չունի։ Խաղակցվածության մակարդակը բարձր չէ։ Թիմը շատ գոլային պահեր չի ստեղծում։ Վնասվածք ունի Կինգսլի Կոմանը։

Կարծում եմ, որ երկխաղյա դիմակայությունում «Բավարիան» շեշտը կդնի տնային հանդիպման վրա։ Ընտրում եմ 1-ին խաղակեսում գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․49 գործակցով։ Եթե ցանկանում եք ռիսկի դիմել, ապա կարելի է ընտրել նաև խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․10 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/14 փտր
«Լացիո» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/14 փտր
«Լացիո» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ