«Լա Ֆիորիտա» – «Ինտեր Էսկալդես»: Կանխատեսում և խաղադրույք

17:00, 21 հնս 2022
Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի նախնական փուլի կիսաեզրափակիչում Սան-Մարինոն ներկայացնող «Լա Ֆիորիտան» չեզոք դաշտում կմրցի անդորրական «Ինտեր Էսկալդեսի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Լա Ֆիորիտան» Սան-Մարինոյի վեցակի չեմպիոնն է։ Ներքին առաջնության վերջին տուրում թիմը 2։0 հաշվով հաղթել էր «Տրե Պենեին» և դարձել չեմպիոն։ 2021 թվականին թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի 1/8 եզրափակիչում ճանապարհը զիջել էր Մալթան ներկայացնող «Բիրկիրկարային» (1:1 և 0։1)։

«Ինտերը» նախորդ մրցաշրջանում դարձել է Անդորրայի չեմպիոն։ Թիմի համար սա 3-րդ չեմպիոնությունն էր։ Ներքին առաջնությունում «Ինտերը» 3 միավոր առաջ էր անցել անմիջական մրցակից «Սանտա-Կոլոմայից»։ Թիմը Անդորրայի ավարտված առաջնությունում 14 հաղթանակ է տարել, 5 պարտություն կրել և 8 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Ինտերը» ճանապարհը զիջել էր Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային», իսկ Կոնֆերենցիաների լիգայում չէր կարողացել հաղթահարել ալբանական «Տեուտայի» արգելքը։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում նոմինալ հյուրերին։ «Ինտերի» հաղթանակի համար սահմանվել է 1․57 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․55, իսկ հյուրերի հաղթանակը՝ 6․60 գործակիցը։

«Լա Ֆիորիտայի» վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ չեն եղել։ «Ինտերի» վերջին 5 խաղերից 3-ում 2-ից ավելի գոլ չի գրանցվել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․61 գործակիցը։ «Լա Ֆիորտինան», ամենայն հավանականությամբ, կփորձի զգոն լինել պաշտպանությունում, իսկ մրցակիցը դժվար թե մեծ ուժերով նետվի առաջ։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ
17:00/21 հնս
«Լա Ֆիորիտա» – «Ինտեր» Էսկալդես
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ