«Կրոտոնե» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 12 փտր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իտալական Ա Սերիայի 24-րդ տուրի «Կրոտոնե» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Ռոման» կհաղթի արդյունավետ խաղում: 

Իտալական Ա Սերիայում չեմպիոնական ինտրիգը պահպանվում է ու կպահպանվի դեռևս այնքան ժամանակ, մինչև «Յուվենթուսի» մրցակիցները չեն զրկվի անգամ տեսական հնարավորություններից ոսկե մեդալները վիճարկելու համար: Ամենահավանական մրցակիցը «Ռոման» է: Մայրաքաղաքային ակումբը հետ է մնում մրցակցից միայն 7 միավորով և ոչինչ առայժմ բացառել չի կարելի: Իսկ ահա «Կրոտոնեի» հարցում ամեն ինչ ավելի քան 90 տոկոսով պարզ է` թիմը կլքի Ա Սերիան մրցաշրջանի ավարտից հետո: Մնում է միայն պատվով հանդես գալ հաջորդ 14 տուրերում ու երկրպագուներին ուրախացնել հաջող խաղով: Կհաջողվի՞ դա անել «գայլերի» հետ տնային խաղում:

Համեստ իտալական ակումբը, որի բյուջեն կազմում է ընդամենը 14 միլիոն եվրո, բնականաբար դժվար թե կարողանար լուրջ պայքար մղել Ա Սերիայում գոյությունը պահպանելու համար: Չնայած այս մրցաշրջանը կարող է բավական մեծ օգուտով ավարտել «Կրոտոնեն»` անգամ դուրս մնալով էլիտայից: Եկել է «Յուվեն», կգա «Ռոման», դեռ կհյուրընկալվեն «Ֆիորենտինան», «Ինտերը», «Միլանն» ու «Լացիոն» – հիանալի հնարավորություն կլորիկ գումար աշխատելու և այն խելամիտ օգտագործելու համար: Գլխավոր մարզիչ Դավիդե Նիկլոյի տնօրինության տակ են բոլոր առաջատարները:

Լուչիանո Սպալետտին բավական լավ աշխատանք է կատարում այս պահին` «Ռոման» իրոք տպավորիչ ու գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում: Հատկապես կարելի է նշել լավագույն ռմբարկու Էդին Ջեկոյին, ինչպես նաև կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանին, ով դարձել է «Ռոմայի»` վերջին ամիսների գլխավոր առաջատարն ու միջին գծի դիրիժորը: Մոհամեդ Սալահի հարգելի բացակայության ժամանակ Սպալետտին փոխեց իր մարտավարությունը ու բացահայտ հարձակվողական վինգերներից հրաժարվեց: Հիմա էլ է նույն կերպ Սպալետտին գործելու: Սալահը պարզապես կլինի ավելի մոտ կենտրոնին Նայինգոլանի հետ: Իսկ եզրային հարձակումները կապահովեն վառ ինսայդները` Պերեսն ու Էմերսոնը: Իսկ երբ վնասվածքից ապաքինվի Դիեգո Պերոտին, այդ ժամանակ արդեն Սպալետտին մտածելու լուրջ առիթ կունենա:

Խաղադրույք՝ «Ռոմա» և շատ 2.5-ից» 1.90 գործակցով:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 24-րդ տուր
15:30/12 փտր
«Կրոտոնե» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ