«Կռիլյա Սովետով» — «Ռոստով», «Թերեք» — «Լոկոմոտիվ». Կոնստանտին Գենիչի էքսպրեսսը

18:30, 06 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը էքսպրեսս է կազմել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումներից կազմված: Փորձագետն ընտրել է երկու հանդիպում` «Կռիլյա Սովետով» — «Ռոստով», «Թերեք» — «Լոկոմոտիվ», որոնք համապատասխանաբար կկայանան Սարանսկում եւ Գրոզնիում` շաբաթ եւ կիրակի օրերին: Կոնստանտին Գենիչը ենթադրում է, որ երկու հանդիպումներն էլ արդյունավետ չեն ստացվի: 

Երկու հանդիպումներից կազմված էքսպրեսս եմ ընտրել, որոնցում կարծում եմ, որ քիչ գոլեր կգրանցվեն:

Առաջին հանդիպումը` «Կռիլյա Սովետով» — «Ռոստով»: Թիմերը խաղալու են Սարանսկում` արհեստական խաղադաշտի վրա եւ ըստ էության` առանց երկրպագուների: Մեծ ընդմիջումից հետո սա թիմերի համար առաջին հանդիպումն է: Հաշվի առնելով թիմերի խաղաոճերը, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կբացվի: Երկու թիմերին էլ միավորներ են պետք: Բավականին փակ խաղ է լինելու: Այնպես որ, տրամաբանական է խաղադրույք կատարել «ՏՔ 2,5 գոլի» վրա:

Էքսպրեսում ընտրել եմ նաեւ «Թերեք» — «Լոկոմոտիվ» հանդիպումը: Այստեղ եւս չեմ սպասում մեծ քանակությամբ գոլերի: Տեսանք «Թերեքի» հանդիպումը «Կրասնոդարի» հետ, թիմն այդքան էլ վատ պատրաստված չէ, պահեր ունեին, բայց ցավոք չկարողացան դրանք իրացնել: Իսկ «Լոկոմոտիվը» հասկանում է, որ նրան հեշտ ուղեւորություն չի սպասվում: Գրոզնիում միշտ դժվար է խաղալ: Դժվար թե թիմերը բացվեն: Երկուսն էլ կարողանում են խաղալ պաշտպանությունում: «Լոկոմոտիվն» այս տարի հասցրել է արդեն երկու խաղ անցկացնել, բայց չեմ կարծում, որ թիմերից ինչ-որ մեկն առավելություն ունի: Լուրջ պայքար է լինելու, բայց առանց մեծ քանակությամբ գոլային պահերի: Այնպես որ, այստեղ եւս ընտրում եմ «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր
15:30/5 մրտ
«Կռիլյա Սովետով» - «Ռոստով»
Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր
18:30/6 մրտ
«Թերեք» - «Լոկոմոտիվ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ