«Կրեմոնեզե» – «Ինտեր»։ Կանխատեսում և խաղադրույք

21:30, 28 հնվ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Կրեմոնեզե» – «Ինտեր» Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Կրեմոնեզեն» մարզչական փոփոխությունից հետո կարողացավ Իտալիայի գավաթի խաղարկությունում հաղթել «Նապոլիին», իսկ Ա Սերիայում ոչ-ոքի խաղալ «Բոլոնիայի» հետ։

«Ինտերը» «Միլանի» հետ վառ խաղից հետո նորից ձախողվեց։ «Էմպոլիի» հետ խաղում 10 հոգով մնալով` թիմը պարտվեց 0։1 հաշվով։ Ինձագիի գլխավորած թիմն այժմ 4-րդ տեղում է։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ինտերին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․51 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 4․60, իսկ տանտերերի հաղթանակը՝ 6․20 գործակիցը։ Թիմերի միջև առաջին շրջանի խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ինտերը»։

«Կրեմոնեզեի» տնային վերջին խաղերում հետևյալ արդյունքներն են գրանցվել՝ 2։3, 0։1, 0։0, 0։0, 0։1։ Հաղթանակ չի եղել, իսկ պարտություններն էլ գրանցվել են նվազագույն հաշվով։

Թիմը տնային խաղերում խփել է 4 և բաց թողել 15 գոլ։

«Ինտերը» նույնպես հյուրընկալվելիս շատ գոլեր է բաց թողնում՝ 20, որը 3-րդ վատագույն ցուցանիշն է լիգայում։ Թիմի վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ են եղել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 2․10 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Ա Սերիա
21:30/28 հնվ
«Կրեմոնեզե» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ