«Կրասնոդար» — «Սելտա». Դենիս Կազանսկու կանխատեսումը
«Սելտան» «թափառում» է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում: Թիմն ակնհայտ չի պայքարում եվրագավաթների համար: Եվ ահա, «Վիլյառեալի» հետ վերջին խաղում, ակնհայտ էր, որ «կելտերը» մտածում են միայն «Կրասնոդարի» մասին: Ինչ վերաբերում է կրասնոդարյան թիմին, ապա այստեղ շատ կարևոր է, թե որքան արագ կկարողանան վերականգնվել խաղացողները Ռուսաստանի առաջնության վերջին տուրի «Լոկոմոտիվի» հետ հանդիպումից հետո («Կրասնոդարը» հաղթեց հյուրընկալվելիս 2:1 հաշվով): Նկատի ունեմ, նախ և առաջ, Շարլ Կաբորեին և Վիտալի Կալեշինին, քանի որ հենեկետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի այլընտրանքներ, իմ կարծիքով, «Կրասնոդարում» չկան: Այդ տղաներից ևս շատ բան է կախված լինելու: Այն, որ «ցլերը» գոլ բաց թողեցին Վիգոյում վերջին րոպեին, իհարկե, ցավալի է, բայց գործի էությունը դա չի փոխում: Ցանկացած պարագայում, «Կրասնոդարը» տանը խաղալու էր հաղթանակի համար, և, նույնիսկ 1:1 հաշվի ժամանակ, Շալիմովի թիմի խաղոճը տնային մրցավեճում չէր փոխվելու: Հետևաբար կարծում եմ, որ այստեղ ևս բավական վառ ֆուտբոլ կլինի, իհարկե այն պայմանով, որ կրասնոդարյան թիմի խաղացողները կհասցնեն պատշաճ կերպով վերականգնվել: Ենթադրում եմ, որ «Կրասնոդարը» կհաղթի և կանցնի հաջորդ փուլ, քանի որ, իմ կարծիքով, «Սելտան» անձանցով ավելի ցածր մակարդակի թիմ է, քան «Կրասնոդարը»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: