«Կրասնոդար» — «Սելտա». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Լոկոմոտիվի» նկատմամբ հաղթանակը չափազանց կարևոր էր «Կրասնոդարի» համար ոչ միայն այն պատճառով, որ այն կամային էր, այլև առաջինն էր «ցլերի» համար վերջին 5 խաղերում: Բացի դրանից, երկար բացակայությունից հետո, ինչ-որ առումով, վերադարձել են երեք առանցքային խաղացողներ՝ միակ աջ պաշտպան Վիտալի Կալեշինը, միակ հենեկետային Շարլ Կաբորեն և Պավել Մամաեվը, ով հաճախ է հարձակվողական գործողություններին ավելացնում չբավականացնող կրեատիվությունը:
«Սելտայի» հետ պատասխան հանդիպումը հավանաբար կանցնի առաջին խաղի սցենարին հակառակ: Այժմ արդեն «Կրասնոդարը», որը 1:2 զիջել է Վիգոյում, տիրելու է տարածքային և խաղային առավելությանն ու լեփ-լեցուն մարզադաշտի աջակցության ներքո գրոհելու է հյուրերի վրա:
Դրանում կարող է վտանգը թաքնված լինել: Գալիսիացիները վտանգավոր, արագ եզրեր ունեն, և Իագո Ասպասը, ինչպես նաև Պիոնե Սիստոն, միայն կօգտվեն «Կրասնոդարի» բաց տեղերից:
«Կրասնոդարի» վերջին 5 խաղերում երկու թիմերն էլ գոլ են խփել: Ինձ թվում է՝ խաղը բավական բաց կլինի նրա համար, որպեսզի դա կրկին տեղի ունենա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: