«Կրասնոդար» — «Ռեդ Բուլլ Զալցբուրգ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

22:00, 24 նյմ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը վիդեոկանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար» — «Ռեդ Բուլլ Զալցբուրգ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել ռուսական թիմի հաղթանակի վրա: 

https://youtu.be/MOVWhCWiNW8

Սիրելի բարեկամներ, բարև ձեզ: Ես Կոնստանտին Գենիչն եմ, ուրախ եմ կրկին ողջունել ձեզ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի բլոգում: Նախորդ կանխատեսումս հաջող ստացվեց: «Ռեալը» հուսախաբ չարեց մադրիդյան դերբիում: Բրավո Կրիշտիանու Ռոնալդուն, նույնիսկ չնայած այն բանին, որ խոսոտվանեց, որ նա միասեռական է, թեև ինձ թվում է, որ կատակ է արել: Բայց հիմա ոչ դրա մասին:

«Կրասնոդարն» ընդդեմ «Զալցբուրգի»: Որոշիչ խաղ «Կրասնոդարի» համար: Այստեղ ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է: «Կրասնոդարը» տանը խաղում է մի թիմի, որը երեք միավոր ունի այնպես, ինչպես «Նիցցան»: «Կրասնոդարն» ունի վեց: Այս խմբից առաջին տեղով դուրս գալ շատ դժվար կլինի, քանի որ «Շալկեն» առանց կորուստների է գնում, իսկ ահա երկրորդով «Կրասնոդարը» փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն ունի: «Կրասնոդարի» համար շատ կարևոր է միջազգային հանդիպումներն անցկացրել իր նոր և գեղեցիկ մարզադաշտում: Կարծում եմ, որ «Կրասնոդարն» ամենայն լրջությամբ կվերաբերվի «Զալցբուրգի» դեմ խաղին, նույնիսկ չնայած նրան, որ առջևում «Զենիթն» է առաջնությունում: Դա նույնպես շատ կարևոր խաղ է, բայց կարծում եմ, որ փլեյ-օֆֆ դուրս գալու առաջադրանքը «Կրասնոդարը» կաշխատի լուծել արդեն 5-րդ տուրում: Այդ պատճառով իմաստ կա խաղալ «Զալցբուրգի» դեմ «Կրասնոդարի» հաղթանակի վրա: Հիշում ենք, թե ինչպես «Կրասնոդարը» Ավստրիայում 1:0 հաշվով հաղթեց: Այժմ «Կրասնոդարի» հաղթանակի վրա գործակիցն իջնում է, հետևաբար պետք է վազել, խաղադրույք կատարել և լինել վստահ, որ Իգոր Շալիմովի թիմն իր առաջադրանքը կկատարի: Ընդ որում վերադարձել է Ֆյոդոր Սմոլովը, և մենք «Ուրալի» հետ խաղի երկրորդ կեսում տեսանք, որ Սմոլովի վերադարձը միանգամից բազմազանություն ավելացրեց կրասնոդարյան ակումբի հարձակմանը:

Winline-ի կայքում 2,05 գործակիցն է: Կարծում եմ, որ իմաստ կա խաղալ հենց «Կրասնոդարի» մաքուր հաղթանակի վրա «Զալցբուրգի» դեմ խաղում: Խաղադրույք ենք կատարում և երկրպագում «Կրասնոդարին»: Չաո!

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
22:00/24 նյմ
«Կրասնոդար» - «Ռեդ Բուլլ Զալցբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ