«Կրասնոդար» — «Ֆեներբահչե». Վալերի Կարպինի կանխատեսումը

20:00, 16 փտր 2017
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաընկերության և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի «Կրասնոդար» — «Ֆեներբահչե» առաջին հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: 

«Կրասնոդարի» առաջին պաշտոնական հանդիպումը: Հայտնի չէ, թե ինչպիսի վիճակում են ռուսական թիմի ֆուտբոլիստները: Հավաքների ժամանակ ստուգողական խաղերն այդպիսի պատկերացում ուղղակի չեն կարող տալ: Սա լիովին այլ պատմություն է: Հետևաբար կանխատեսումներ տալը հեշտ չէ:

Բայց հաշվի առնենք, որ «Ֆեներբահչեն» իր բոլոր առավելություններով հանդերձ, եվրագավաթային փորձով և կազմում հայտնի ֆուտբոլիստներով, այժմ լավագույն կերպով հանդես չի գալիս Թուրքիայի առաջնությունում: Այնտեղ թիմն ընթանում է ընդամենը չորրորդ տեղում:

Այդ պատճառով այստեղ խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա: «Կրասնոդարի» օգտին կլինի սեփական դաշտի գործոնը և «Ֆեներբահչեի» ոչ լավ մարզավիճակը, իսկ թուրքական ակումբի օգտին՝ այն փաստը, որ «Կրասնոդարի» համար սա առաջին հանդիպումն է երկարատև ընդմիջումից հետո, և թիմը դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ հավաքել:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
20:00/16 փտր
«Կրասնոդար» - «Ֆեներբահչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ