«Կրասնոդար» — «Ֆեներբաhչե». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:00, 16 փտր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс» օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Կրասնոդար» — «Ֆեներբաhչե» առաջին հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

«Կրասնոդարի» կազմում այս երկու ամիսների ընթացքում բավական կադրային փոփոխություններ եղան՝ թիմը լքեցին Օդիլ Ահմեդովը, հիմնական ֆուտբոլիստ դարձած Կուասի Էբուեն, Արթուր Ենջեյչիկը: Եկել են Ռոման Շիշկինը, ով ստուգողական խաղերում խաղում էր դաշտի կենտրոնում, ձախ պաշտպան էկվադորցի Քրիստիան Ռամիրեսը և դեռևս գխավոր ձեռքբերում Վիկտոր Կլաեսոնը՝ կենտրոնական կիսապաշտպանը, ով անցած մրցաշրջանում WhoScored-ի գնահատականներով Շվեդիայի առաջնության լավագույն խաղացողն էր:

Ըստ ձմեռային ստուգողական խաղերից զգացումների, «Կրասնոդարը» փորձում է խաղալ ավելի արագ ֆուտբոլ, մաքսիմալ արագ անցում կատարել պաշտպանությունից հարձակում: Դրանում ակտիվորեն օգնում է և Ռամիրեսը, ում պաշտպանի ամպլուան միայն նոմինալ է, և Կլաեսոնը, ով հիանալի է տեսնում դաշտը և կարողանում է խորը փոխանցումներ կատարել խաղընկերների ընթացքի ժամանակ:

Բայց խնդիրը պաշտպանությունում խաղի հետ կապված, ոչ միայն մրցակցի դիրքային գրոհների ժամանակ, այլև միանգամից գնդակի կորուստներից հետո, մնում է: Բացի այս ամենից, «Ֆեներբահչեի» հետ առաջին խաղում թիմին որակազրկման պատճառով չի կարողանա օգնել «ցլերի» ավագ, առաջատար և լավագույն կենտրոնական պաշտպան Անդրեաս Գրանքվիսթը:

«Ֆեներին» այս մրցաշրջանում հաճախակի են քննադատում հայրենիքում: Ունենալով, երևի թե, ուժեղագույն կազմը և ամենատիտղոսակիր մարզչին՝ ստամբուլցիները 20 տուրից հետո մրցաշարային աղյուսակում ընդամենը չորրորդն են՝ հետ մնալով առաջատար «Բեշիքթաշից»: Դիկ Ադվոկատի թիմը բավական սուր հարձակման գիծ ունի՝ Ջերմեյն Լենսի (2 գոլ + 8 գոլային փոխանցում) և Մուսա Սոուի (8 գոլ + 1 գոլային փոխանցում) կարգի խաղացողները, հարձակման եզրերը հաճախակին են վտանգ առաջացնում մրցակցի դարպասի մոտ, դե իսկ Ռոբին Վան Պերսին և նրա մրցակիցները դեռևս ավելի հաջող կատարում են տակտիկական ֆունկցիաները, քան իրենց առաջնահերթ առաջադրանքները: Ավանդաբար կենտրոնական պաշտպանների՝ Մարտին Շկրտելի և Սիմոն Կյաերի զույգը ստանդարտների ժամանակ վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ, բայց ոչ պակաս խնդիրներ են ստեղծում նաև սեփական դարպասներին:

«Ֆեներբահչեն» առնվազն մեկ գոլ բաց է թողել առաջնության 6 արտագնա խաղերից հինգում: Թուրքերը նույնպես խփել են վեցից հինգում:

Ամենայն հավանականությամբ, մենք կտեսնենք ոչ քիչ գոլային պահեր երկու դարպասների մոտ, ինչը պետք է հանգեցնի խփված գնդակների:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
20:00/16 փտր
«Կրասնոդար» - «Ֆեներբահչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ