Մուտք

«Կրասնոդար» — «Բիրկիրկարա», «Սպարտակ» — ԱԵԿ. Կոնստանտին Գենիչի էքսպրեսսը

12:08, 4 Օգոստոսի 2016
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը ռուսական թիմերի մասնակցությամբ Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումների վերաբերյալ էքսպրեսս է պատրաստել: Փորձագետն ընտրել է երկու հանդիպում՝ «Կրասնոդար» — «Բիրկիրկարա» և «Սպարտակ» — ԱԵԿ: Նա խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել առաջին խաղակեսում կրասնոդարցիների հաղթանակի, ինչպես նաև «Սպարտակի» հաղթանակի ու տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: 

Կիսվել:

Դե ինչ, սիրելի բարեկամներ, օրացույցում ունենք Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումները: «Սպարտակն» ու «Կրասնոդարը» տանը խաղում են թիմերի դեմ, որոնց, իհարկե, նրանք պետք է անցնեն:

«Սպարտակը» կարծես թե վատ արդյունքի չի հասել, բայց ցանկալի էր ավելին: Կարծում եմ, որ «Սպարտակն» այդ ամենին կարող է հասնել տնային խաղում, ընդ որում՝ առաջին տուրում Տուլայի «Արսենալի» դեմ էմոցիոնալ հաղթանակից հետո:

Կարծում եմ՝ այս հանդիպումների վերաբերյալ հավանաբար կարելի է ինչ-որ էքսպրեսս առաջարկել, քանի որ երկու թիմերի հաղթանակներն էլ համեստ են գնահատվում, իսկ եթե այդ բոլորը համախմբենք ապա կարող է ոչ վատ գործակից ստացվել:

Հասկանալի է, որ «Կրասնոդարը», որը խաղում է տանը և գործնականում արդեն ապահովել է փլեյ-օֆֆի հաջորդ փուլ դուրս գալը, հնարավոր է՝ խաղա այլ կազմով: Կոնոնովը ինչ-որ փոփոխություններ կանի, բայց այնուամենայնիվ «Կրասնոդարի» խաղացողները հիանալի հասկանում են, որ սա նույնպես իրենց ցույց տալու շանս է: Եվրոպա, բոլորը տեսնում են: Այդ պատճառով կարծում եմ, որ «Կրասնոդարը» սեփական երկրպագուների առջև ևս լավ կխաղա: Հետևաբար այստեղ կկենտրոնանայի առաջին խաղակեսի վրա և էքսպրեսսի համար կառաջարկեի շատ համեստ գործակցով առաջին կեսում «Կրասնոդարի» հաղթանակը, բայց էքսպրեսսի համար նորմալ: 1,35՝ «Կրասնոդարը» կհաղթի առաջին խաղակեսում:

«Սպարտակը» կարող է տանջվել ԱԵԿ-ի հետ: Թիմն այնտեղ տարեց է, այդքան էլ հեշտ չէ, տեխնիկապես լավ է համալրված: Դա մենք հիանալի տեսանք, բայց այս մրցակցին «Սպարտակը» նույնպես պետք է անցնի: Այն, որ չխփեց Կիպրոսում, կարող է խփել սեփական «Открытие-Арена»-ում: Այդ պատճառով այս խաղի վերաբերյալ 1,47 ոչ վատ գործակցով «Սպարտակի» հաղթանակը տոտալ 1,5-ից շատով ինձ հետաքրքիր որոշում է թվում:

Եթե միացնենք «Սպարտակի» հաղթանակը տոտալ 1,5-ից շատով և «Կրասնոդարի» հաղթանակն առաջին խաղակեսում, մենք ստանում ենք երկուսից մի փոքր քիչ գործակից: Թիվ, որը համաձայնեք, այդքան էլ վատը չէ, հետևաբար կարելի է խաղալ Եվրոպա լիգայում ռուսական թիմերի մասնակցությամբ այսպիսի փոքր էքսպրեսսում: Դիտում ենք ֆուտբոլ և հաջողություններ «Սպարտակին» և «Կրասնոդարին»:

Էքսպրես: Պարտված
Եվրոպա լիգա. երրորդ որակավորման փուլ
20:30/4 օգս
«Կրասնոդար» - «Բիրկիրկարա»
Եվրոպա լիգա. երրորդ որակավորման փուլ
20:29/4 օգս
«Սպարտակ» - ԱԵԿ
Վերջնական
Գ.
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները Եվրոպա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
12:08, 4 Օգոստոսի 2016
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
12:08, 4 Օգոստոսի 2016
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
12:08, 4 Օգոստոսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ