Կոտ դ’Իվուար – Ալժիր․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:00, 20 հնվ 2022
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է կատարել Կոտ դ’Իվուար – Ալժիր Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ալժիրի հավաքականի համար վերջին շանսն է փլեյ-օֆֆ դուրս գալու համար։ Ալժիրը մրցաշարի ուժեղագույն հավաքականներից է, սակայն չի ցուցադրում այն խաղը, որը սպասվում էր։ Թիմը նույնիսկ գոլ չի խփել առաջին երկու խաղերում։

Կոտ դ’Իվուարը 4 միավոր ունի և գրեթե 99 տոկոսով ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում։ Սա առաջնային պատճառներից մեկն է, թե ինչու Ալժիրն այս խաղում շանս կունենա։ Բացի այդ, Կոտ դ’Իվուարի հիմնական դարպասապահը վնասվածք է ստացել։ Կա նաև երրորդ պատճառը․ որքան էլ տարօրինակ է թվում, բայց այս խմբում հաղթելն այդքան էլ լավ չի լինի, քանի որ փլեյ-օֆֆ փուլում տվյալ հավաքականը, մեծ հավանականությամբ, կմրցի Եգիպտոսի հետ։

Կարծում եմ, որ Կոտ դ’Իվուարը չի ցանկանա յուրաքանչյուր խաղում մրցել ուժեղ հավաքականի հետ։ Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում մրցակիցները կարող են լինել Գաբոնը, Մալին կամ Թունիսը։ Ոչ ոքին կամ պարտությունը Կոտ դ’Իվուարի համար կապահովեն երկրորդ տեղը։

Ալժիրին հաղթանակ է հարկավոր։ Ընտրում եմ Ալժիրի ֆորա զրոյական ֆորա խաղադրույքը՝ 1․73 գործակցով։ Եվս մեկ տարբերակ՝ Ալժիրը չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ՝ 1․75 գործակցով։

Օրդինար: Պարտված
Աֆրիկյան ազգերի գավաթ
20:00/20 հնվ
Կոտ դ'Իվուար – Ալժիր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Աֆրիկյան ազգերի գավաթ
20:00/20 հնվ
Կոտ դ'Իվուար – Ալժիր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ