Կոսովո-Իսլանդիա. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

23:45, 24 մրտ 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի բոլորի սիրահարներին: Այսօր ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Կոսովոն և Իսլանդիան։
Տան տերերը առաջին անգամ են մասնակցում մեծ մրցաշարի, այդ իսկ պատճառով չունենք վիճակագրություն։ Նրանք խաղացել են չորս խաղ և ունեն մեկ միավոր, այն էլ առաջին խաղում գրանցված ոչ-ոքիի արդյունքում։
Իսլանդացիները շարունակում են ցույց տալ բավականի հաճելի խաղ։ Վիկինգները պայքարում են դաշտի ցանկացած հատվածում, ցանկացած մրցակցի դեմ։ Չորս հանդիպումներում Իսլանդացիները հաղթել են երկուսում, մեկ պարտություն խմբի առաջատար Խորվատներից և ոչ-ոքի երկրորդ տեղի համար պայքարի հիմնական հակառակորդ Ուկրաինացիների հետ՝ հյուրընկալվելիս։ Ընդհանուր առմամբ Իսլանդացիների խաղը բավարար է խմբում երկրորդ տեղը գրավելու համար և նարնք հենց դրա համար են պայքարում։ Հետնապահի հետ պայքարում նրանք պարտավոր են վերցնել երեք միավոր։
Հյուրընկալվելիս Վիկինգները խաղում են պաշտպանությունից և փորձում հակառակորդի սխալներից առավելագույնս օգտվել, այդ պատճառով մեծ հաշիվներ չի գրանցվում։ Հաշվի առնելով, որ այսօր բացակայելու է Իսլանդացիների հիմնական գոլահար՝ Ֆինբոգասոնը, հյուրերը կխաղան 1:0 հաշվի վրա և գոլ խփելուց հետո կպահեն այն մինչև խաղի վերջ։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Պարտված
23:45/24 մրտ
Կոսովո-Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ